Անտառը՝ երեխաների աչքերով



Posted on 08 August 2014  | 
Կողբի արվեստի դպրոցի միջոցառում
© WWF-ՀայաստանEnlarge
2014թ. օգոստոսի 6-ին Եվրամիության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող Անտառի տրանսֆորմացիայի ծրագրի շրջանակներում «Նոյեմբերյան» պիլոտային տարածքում` Կողբ համայնքի հարևանությամբ («Հայանտառ» ՊՈԱԿ-ի Նոյեմբերյանի անտառտնտեսություն, Տավուշի մարզ) կազմակերպվել էր տեղեկատվական և կրթական միջոցառում Կողբի արվեստի դպրոցի աշակերտների և ուսուցիչների համար:

Միջոցառման նպատակն էր ներկայացնել Եվրամիության կողմից ֆինանսավորվող և WWF-ի կողմից իրականացվող ծրագիրը, ինչպես նաև բարձրացնել աշակերտների և ուսուցիչների տեղեկացվածության մակարդակը անտառների և դրանց պահպանության և մարդկանց համար անտառների դերի կարևորության, անտառապատման/անտառվերականգնման և Հայաստանում անտառի տրանսֆորմացիայի կարևորության և այլ առնչվող հարցերի վերաբերյալ:

Միջոցառմանը մասնակցեցին Կողբի արվեստի դպրոցի և հարակից համայնքների, անտառտնտեսության ղեկավար անձնակազմի և այլ կազմակերպությունների ավելի քան 60 ներկայացուցիչ:

Միջոցառման բացման արարողությունը սկսվեց ողջույնի խոսքերով և ծրագրի վերաբերյալ հակիրճ ներկայացմամբ: Դրան հետևեց «Անտառը և ես» վերնագրով ստեղծագործական մրցույթը, որը կազմակերպվել էր 2 անվանակարգով. առաջինը՝ 11-18 տարեկան մասնակիցներ, և երկրորդը՝ 18-30 տարեկան մասնակիցներ Կողբի Արվեստի դպրոցից: Ներկայացվել էին արվեստի տարբեր գործեր, այդ թվում գեղանկարներ, լուսանկարներ, քանդակներ, ձեռագործ աշխատանքներ և այլն: Յուրաքանչյուր անվանակարգի առաջին երեք տեղերի հաղթողներին շնորհվեցին մրցանակներ․ պլանշետներ (առաջին տեղերի համար), թվային ֆոտոխցիկներ (երկրորդ տեղերի համար) և ուսապարկեր (երրորրդ տեղերի համար): Մրցույթի բոլոր մասնակիցները ստացան ԵՄ տեղեկատվական փաթեթներ շապիկներով և ամառային գլխարկներով:

Այնուամենայնիվ միջոցառումը չէր սահմանափակվել օրակարգով․ կազմակերպիչներին սպասում էին անակնկալներ: Կողբի արվեստի դպրոցի աշակերտներն առաջարկեցին ստեղծագործական մրցույթ WWF-Հայաստանի թիմի համար, այն էր՝ նկարել շրջակայքում գտնվող որևէ ծառի պատկեր 15 րոպեում: Հույզերով լի կենտրոնացած աշխատանքից հետո WWF-ի ներկայացուցիչները վերադարձան իրենց «արվեստի նորաստեղծ գործերով»: Մրցույթը հայտարարողներն գնահատեցին նկարները և ընտրեցին 3 լավագույններին: Հաղթողները ստացան երեխաների կողմից պատրաստաված տարբեր ձեռքի աշխատանքներ՝ պայուսակներ, շարֆեր, բաժակներ, վզնոցներ նռան կախազարդով՝ գեղեցիկ, փոքրիկ նկարազարդումներով և այլն:

Ավելի ուշ, երեկոյան սկսվեց ազատ մշակութային ծրագիր՝ թատերական և երաժշտական համարներով, ասմունքով, ջութակի կենդանի կատարմամբ և այլն: Միջոցառումն եզրափակվեց արջի մասին տեսաֆիլմի դիտումով և բազմաթիվ վայրի կենդանիների «թաքնված» ֆոտոխցիկներով կատարված նկարների ցուցադրությամբ:

Անտառի տրանսֆորմացիայի ծրագրի վերաբերյալ տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ՝

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝

Արթուր Ալավերդյան
Ծրագրի համակարգող
Հեռ.՝ +374 10 58 89 83 (ext. 17)
Էլ-փոստ՝ aalaverdyan@wwfcaucasus.org

Գեռա Ոսկանյան
Համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար
Հեռ. ` (+374 10) 58 89 83 (ներքին` 14)
Էլ-փոստ՝ gvoskanyan@wwfcaucasus.org 
Կողբի արվեստի դպրոցի միջոցառում
© WWF-Հայաստան Enlarge
Կողբի արվեստի դպրոցի միջոցառում
© WWF-Հայաստան Enlarge
Կողբի արվեստի դպրոցի միջոցառում
© WWF-Հայաստան Enlarge
Կողբի արվեստի դպրոցի միջոցառում
© WWF-Հայաստան Enlarge
Կողբի արվեստի դպրոցի միջոցառում
© WWF-Հայաստան Enlarge
Կողբի արվեստի դպրոցի միջոցառում
© WWF-Հայաստան Enlarge
Կողբի արվեստի դպրոցի միջոցառում
© WWF-Հայաստան Enlarge
Կողբի արվեստի դպրոցի միջոցառում
© WWF-Հայաստան Enlarge
Կողբի արվեստի դպրոցի միջոցառում
© WWF-Հայաստան Enlarge
Կողբի արվեստի դպրոցի միջոցառում
© WWF-Հայաստան Enlarge
Կողբի արվեստի դպրոցի միջոցառում
© WWF-Հայաստան Enlarge
Կողբի արվեստի դպրոցի միջոցառում
© WWF-Հայաստան Enlarge
Կողբի արվեստի դպրոցի միջոցառում
© WWF-Հայաստան Enlarge
Կողբի արվեստի դպրոցի միջոցառում
© WWF-Հայաստան Enlarge
Կողբի արվեստի դպրոցի միջոցառում
© WWF-Հայաստան Enlarge
Կողբի արվեստի դպրոցի միջոցառում
© WWF-Հայաստան Enlarge
Կողբի արվեստի դպրոցի միջոցառում
© WWF-Հայաստան Enlarge
Կողբի արվեստի դպրոցի միջոցառում
© WWF-Հայաստան Enlarge
Կողբի արվեստի դպրոցի միջոցառում
© WWF-Հայաստան Enlarge
Կողբի արվեստի դպրոցի միջոցառում
© WWF-Հայաստան Enlarge
Կողբի արվեստի դպրոցի միջոցառում
© WWF-Հայաստան Enlarge
Կողբի արվեստի դպրոցի միջոցառում
© WWF-Հայաստան Enlarge
Կողբի արվեստի դպրոցի միջոցառում
© WWF-Հայաստան Enlarge
Կողբի արվեստի դպրոցի միջոցառում
© WWF-Հայաստան Enlarge
Կողբի արվեստի դպրոցի միջոցառում
© WWF-Հայաստան Enlarge

Subscribe to our mailing list

* indicates required