Մամլո ասուլիս Եվրամիության կողմից ֆինանսավորվող անտառի տրանսֆորմացիայի ծրագրի շրջանակներում

Posted on December, 17 2013

2013թ-ի դեկտեմբերի 2-ին կայացավ մամլո ասուլիս Եվրամիության կողմից ֆինանսավորվող և WWF-ի կողմից իրականացվող, Հարավային Կովկասի երկրներում անտառների տրանսֆորմացիայի միջոցով անտառային էկոհամակարգերի կայունության բարձրացում կլիմայի փոփոխության նկատմամբե ծրագրի վերաբերյալ: Միջոցառումը կազմակերպել էր Publicis Hepta Armenia–ն Հայաստանում Եվրամիության պատվիրակության պատվերով: 
2013թ-ի դեկտեմբերի 2-ին կայացավ մամլո ասուլիս Եվրամիության կողմից ֆինանսավորվող և WWF-ի կողմից իրականացվող, Հարավային Կովկասի երկրներում անտառների տրանսֆորմացիայի միջոցով անտառային էկոհամակարգերի կայունության բարձրացում կլիմայի փոփոխության նկատմամբե ծրագրի վերաբերյալ: Միջոցառումը կազմակերպել էր Publicis Hepta Armenia–ն Հայաստանում Եվրամիության պատվիրակության պատվերով:

Միջոցառումը լուսաբանվել է հեռուստատեսությամբ՝ ArmNews և Lime, ինչպես նաև nt.am (Նոյան տապան), armenpress.am, ecolur.am, econews.am, 1in.am, armnews.am գործակալությունների կողմից և YouTube-ում:

Խոսնակներն էին Ջոն Բարքերը Հայաստանում Եվրամիության պատվիրակությունից, Մաթիաս Լիխթենբերգերը WWF Գերմանիայից, Սիրանուշ Գալստյանը WWF hայաստանյան մասնաճյուղից և Ռուբեն Պետրոսյանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ից:

«Եվրամիության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող կլիմայի փոփոխության մեղմացմանն ուղղված Հայաստանում իրականացվող ծրագրերը տարածաշրջանային են: Անտառի տրանսֆորմացիայի ծրագիրը կլիմայի փոփոխությանն արձագանքող ԵՄ կողմից ֆինանսավորվող 10 ծրագրերից մեկն է: Անտառները, ճիշտ կառավարվելու դեպքում, կարևոր դեր ունեն կլիմայի փոփոխության մեղմացման հարցում: Այդ պատճառով այս ծրագիրն ընտրվել է ավելի մանրամասն ներկայացման համար», - նշեց բացման խոսքում Ջոն Բարքերը:

Ինչպես նշեց Մաթիաս Լիխթենբերգերը, Կովկասի ծրագրերի պատասխանատուն. «WWF Գերմանիան արդեն 10 տարի է, ինչ աջակցում է Հայաստանում բնապահպանական ծրագրերի իրականացմանը: Անտառային ոլորտը Կովկասում իրականացվող մեր աշխատանքների ռազմավարության կարևոր հիմնասյուներից է: ԵՄ կողմից ֆինանսավորվող անտառի տրանսֆորմացիայի ծրագիրը հիմնվում է մեր կողմից նախկինում իրականացված անտառային ծրագրերի փորձի վրա: Այս ծրագրով ցուցադրական պիլոտային տարածքներում ներդրվում և փորձարկվում են առաջատար անտառաբուծական մեթոդներ: Ծրագրի արդյունքում քաղած դասերը պետք է հետագայում օգտագործվեն Հայաստանի այլ վայրերում նմանատիպ գործողությունների իրականացման համար: Ծրագիրն արձագանքում է նաև էկոհամակարգային ծառայությունների թեմային, քանի որ պիլոտային տարածքներին կից համայնքները ապագայում ունենալու են ավելի առողջ և բազմազան անտառներ, որոնք կարող են ծառայել ռեկրեացիայի համար, ինչպես նաև ապահովել մաքուր ջուր և օդ և կանխարգելել էրոզիան»:

WWF hայաստանյան մասնաճյուղի ծրագրի ազգային համակարգող Սիրանուշ Գալստյանը ներկայացրեց մանրամասն զեկույց և լուսանկարներ Հայաստանում ծրագրի իրականացման վերաբերյալ, ներառյալ մինչև այժմ գրանցված առաջընթացը և պլանավորված գործողությունները:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը նշեց, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը աշխատում է WWF–ի հետ սկսած 2009թ-ից: «Ծրագիրը շատ կարևոր է, քանի որ այն նպաստում է ավելի կենսունակ անտառների ստեղծմանը՝ նկատի ունենալով կլիմայի փոփոխությունը: Ծրագրով կազմակերպվել է ուսումնական ուղևորություն Գերմանիա՝ անտառի տրանսֆորմացիայի փորձին ծանոթանալու նպատակով: Կարևոր է նաև, որ տեղական բնակչությունը ակտիվ մասնակցում է ծրագրի իրականացմանը՝ ստանալով անմիջական օգուտներ: Հայաստանում միատարր անտառտնկարները կազմում են մոտ 17000 հա բոլոր մարզերում բացի Երևանից, Արմավիրից և Արարատից. դրանք ենթական են տրանսֆորմացիայի գործողությունների», - փաստեց Ռուբեն Պետրոսյանը:

Եվրամիության կողմից ֆինանսավորվող անտառի տրանսֆորմացիայի ծրագրի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ այցելելով այստեղ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել.

Սիրանուշ Գալստյան
Ծրագրի համակարգող
Հեռ. +374 10 58 89 83 (ներքինը` 14)
Էլ.փոստ. sgalstyan@wwfcaucasus.org

Գեռա Ոսկանյան
Համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար
Հեռ. +374 10 58 89 83 (ներքինը` 14)
Էլ.փոստ. gvoskanyan@wwfcaucasus.org 
Մամլո ասուլիսի խոսնակները
© WWF Հայաստան
Ձախից՝ Սիրանուշ Գալստյանը, Ռուբեն Պետրոսյանը և Ջոն Բարքերը
© WWF Հայաստան
Ձախից՝ Ջոն Բարքերը և Մաթիաս Լիխթենբերգերը
© WWF Հայաստան
Սիրանուշ Գալստյանը հարցազրույցի ժամանակ
© WWF Հայաստան