Հարավային Կովկասի տարածաշրջանում արդեն նկատվում են կլիմայի նշանակալի փոփոխություններ` ջերմաստիճանի նկատելի բարձրացում, սառցաբեկորների հալում, ծովի մակարդակի բարձրացում, գետերի հոսքի կրճատում և վերաբաժանում, ձյան տեղումների կրճատում և ձյան ծածկույթի և էկոհամակարգի դեպի վեր բարձրացում: վերջին տասնամյակներում Հայաստանի անտառները էական վնասներ են կրել, որը պայմանավորված էր մարդկային գործոնի բացասական ազդեցություններով և կլիմայի անցանկալի փոփոխությամբ: Դրա արդյունքում անտառային էկոհամակարգերը վնասվել են և կորցրել իրենց դիմադրողականությունը կլիմայի փոփոխության նկատմամբ, որը նվազեցրել է ածխածնի պահուստը: Բոլոր վերոհիշյալ գործոնները հանգեցրեցին անտառային էկոհամակարգերի վերականգնման անհրաժեշտությանը հատուկ ընտրված տարածքներում, որոնք հետագայում կստեղծեն անտառային կայուն կառավարման համակարգ:
Ծրագիրը իրականացվում է Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում և ուղղված է անտառային էկոհամակարգերի վերականգնմանը ածխածնի պահուստը ավելացնելու նպատակով: Հայաստանում ընդանուր թիրախային տարածքը մոտավորապես կազմում է 530 հա, որը գտնվում է Լոռի մարզում` ներառելով համայնքային և պետական սեփականություն հանդիսացող տարածքները: Ծրագիրը իրականացվում է «Հայանտառ» (ՊՈԱԿ)-ի և ATP-ի («Էյ Թի Փի» Բարեգործական հիմնադրամ)-ի հետ համատեղ:
Ֆինանսավորող կազմակերպություն./դոնոր. Գերմանիայի Շրջակա միջավայրի, բնապահպանության և միջուկային անվտանգության ֆեդերալ նախարարություն (BMU ) KFW Զարգացման բանկի միջոցով
Իրականացնող կազմակերպություն. WWF հայաստանյան գրասենյակ
Տևողությունը. 2008-2010
Բյուջեն. 1.355.487 €
Ծրագրի նպատակը.
· Ընտրված պիլոտային տարածքներում (530 հա Լոռի մարզում) անտառային էկոհամակարգերի վերականգնում ածխածնի պաշարը ավելացնելու և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմադրողականության բարձրացում
· Ընտրված էկոհամակարգերում կայուն կառավարման ռեժիմների իրականացում, ինչպես նաև տեղական հզորությունների բարելավում կայուն անտառապատման, անտառվերականգնման սխեմաների կիրառման համար
Ծրագրի գործողությունները.
· Պիլոտային տարածքների ընտրություն, անտառապատման համար (մոտ 530 հա) դրանց սահմանների քարտեզագրում և անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում
· Սերմերի և սերմնաբույսերի հավաքում ընտրված տարածքներում
· Անտառապատման ծրագրի մշակում ընտրված տարածքների համար
· Համաձայն անտառապատման նախագծերի` Լոռի մարզի համայնքների աշխատուժի միջոցով տնկանյութի աճեցման, ցանկապատման, տնկման և մշակաբույսերի խնամքի միջոցառումների իրականացում
· Ընտրված Ջրաշեն և Ծաղկաբեր համայնքների բնակիչների իրազեկության բարձրացման համար անտառի կայուն կառավարման և կլիմայի փոփոխության թեմաներով սեմինարների և թրեյնինգների կազմակերպում
Ծրագրի արդյունքները.
· Մոտ 530 հա անտառապատված տարածք Լոռի մարզում
· Ածխածնի պաշարի ավելացում և կլիմայի փոփոխության դեմ դիմադրողականության բարձրացում
· Ծրագրի իրականացման համայնքներում սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում և նոր ժամանակավոր աշխատատեղերի ստեղծում
· Տեղական բնակչության իրազեկության բարձրացում կլիմայի փոփոխության ազդեցությունների մարտահրավերների վերաբերյալ
· Անտառների համայնքային կառավարման համակարգի զարգացում
· Սերտ համագործակցություն շրջակա միջավայրի պահպանության բնագավառի տեղական և միջազգային տարբեր կազմակերպությունների հետ
Լրացուցից տեղեկությունների համար դիմել`
Արթուր Խոյեցյան, Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ (WWF Հայաստան)
Հեռ./Ֆաքս` (+374 10) 52 47 12; 54 61 56 (ներքինը`16)
Էլ. Փոստ` akhoyetsyan@wwfcaucasus.am
Ինտ. Կայք` www.panda.org/armenia
Արթուր Ալավերդյան, ծրագրի համակարգող
WWF հայաստանյան մասնաճյուղ
Էլ. Փոստ` aalaverdyan@wwfcaucasus.am
Հեռ./Ֆաքս` (+374 10) 52 47 12 (ներքինը 17)
© WWF Armenia
© WWF Armenia
© WWF Armenia