Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ | WWF
Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) հիմնադրվել է 1961թ.-ին և ներկայումս իր գործունեությունը ծավալում է աշխարհի ավելի քան 100 երկրներում` ընդգրկելով 5000-ից ավել աշխատակից: Կազմակերպության քարտուղարությունը գտնվում է Շվեյցարիայի Գլան քաղաքում: Կովկասյան տարածաշրջանում այն սկսել է իր գործունեությունը 1992թ.-ից , իսկ Հայաստանում WWF գրասենյակը հիմնադրվել է Երևանում 2001թ.-ին:


WWF-ը Կովկասը համարում է կենսաբազմազանության առումով նշանակալից կարևորություն ներկայացնող էկոտարածաշրջան: Պատմականորեն այն ներկայացվում է որպես նեղուց` Սև և Կասպից ծովերի միջև: Կովկասյան Էկոտարածաշրջանը ամբողջությամբ զբաղեցնում է 580,000 կմ` ներառելով Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանի Դաշնության հյուսիս-կովկասյան մասը, Հյուսիս-արևելյան Թուրքիան և Հյուսիս-արևմտյան Իրանի մի մասը: Բնակչությունը մոտավորապես կազմում է 34,7 միլիոն:

2006թ.-ի նոյեմբերին WWF հայաստանյան գրասենյակը պաշտոնապես գրանցվել է որպես Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ (WWF Հայաստան):

Ներկայումս այն իրականացնում և համակարգում է ավելի քան 20 ծրագրեր ինչպես բնապահպանական, այնպես էլ սոցիալ-տնտեսական հարցերի վերաբերյալ:

...

"“Միջազգային Պահպանությունը” ներառել է Կովկասյան էկոտարածաշրջանը իր` 25 ամենաբազմազան և վտանգված «թեժ» կետերի ցուցակում ամբողջ մոլորակի մասշտաբով:
"

WWF հայաստանյան մասնաճյուղի տեսլականն է.
…պահպանել Հայաստանն առողջ ու գեղեցիկ ներկա և ապագա սերունդների համար:


    Հայաստանն ունի արժեքավոր բնական ժառանգություն` իր հարուստ կենսաբազմազանությամբ և յուրահատուկ լանդշաֆտներով: Մեր երկիրը ազգային հարստություն է, որը պետք է պահպանվի ներկա և ապագա սերունդների համար: Դա բոլոր հայերի պարտքն է. պահպանել Հայաստանն առողջ և գեղեցիկ:

    WWF հայաստանյան մասնաճյուղը ձգտում է դեպի իր տեսլականը` կատարելով աշխատանքներ հետևյալ հիմնական ոլորտներում.

    • Աջակցություն Հայաստանի կառավարությանը պահպանվող տարածքների և դրանց ցանցի (արգելոցներ, ազգային պարկեր և այլն) ստեղծման գործում,

    • Ինստիտուցիոնալ զարգացում և հզորությունների ստեղծում` պահպանվող տարածքներին տրամադրելով խորհրդատվական և տեխնիկական աջակցություն

    • Դեգրադացված էկոհամակարգերի վերականգնում, բույսերի և կենդանիների բնական միջավայրերի բարելավում, կարևոր բիոմների պահպանություն (անտառներ, բարձր լեռնային համակարգեր, խոնավ տարածքներ)

    • Վտանգված տեսակների պահպանություն (կովկասյան ընձառյուծ, հայկական մուֆլոն, բեզոարյան այծ և այլն)

    • Գյուղական համայնքներում այլընտրանքային կենսամիջոցների ստեղծում` բնական պաշարների արդյունավետ օգտագործման և էկոտուրիզմի զարգացման միջոցով նպաստելով եկամուտների ստեղծմանը, աղքատության և հետևաբար կենսաբազմազանությանը սպառնացող վտանգների նվազեցմանը

    • Բնապահպանական կրթության, տեղեկատվության, ինչպես նաև ԶԼՄ-ների միջոցով բնապահպանական հարցերի վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացում

     
     

“SOS! Շիկահող” հաջողության պատմություն

2005թ.-ին WWF հայաստանյան մասնաճյուղը կարևոր դեր է ունեցել երկրում լայնածավալ անտառհատման կանխման գործում:

2005թ.-ին WWF հայաստանյան մասնաճյուղը կարևոր դեր է ունեցել երկրում լայնածավալ անտառհատման կանխման գործում: Հայաստանյան մի քանի բնապահպանական կազմակերպությունների հետ համատեղ “SOS! Շիկահող” արշավը հաջողություն ունեցավ և ստիպեց ՀՀ կառավարությանը գտնել այլընտրանքային տարբերակ` Շիկահող արգելոցի տարածքով նախատեսված մայրուղու կառուցման փոխարեն:

Քաղաքացիական հասարակության և քաղաքական գործիչների հետ այս կարևոր համագործակցության արդյունքում կանխվեց մոտ 30 հա կաղնու անտառների հատումը (մոտ 14000 ծառ), ինչպես նաև էնդեմիկ բույսերի և անհետացման եզրին գտնվող կենդանիների (կովկասյան ընձառյուծ, բեզոարյան այծ, հայկական մուֆլոն) բնակավայրերի կորուստը:

Լրացուցից տեղեկությունների համար դիմել`

Սարմենի
փող.  96
Երևան 0019, ՀՀ
Հեռ.` +374  (10) 52 47 12
Ֆաքս.` +374 (10) 54 61 56
Էլ.հասցե