Կարեն Մանվելյան, գիտությունների թեկնածու
Տնօրեն, կ.գ.թ.

Կարեն Մանվելյանը սկսել է իր աշխատանքը WWF-ում 2002թ.-ի մայիսից: Նա ավարտել է Երևանի Անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը և ստացել է կենդանիների ֆիզիոլոգիայի գծով գիտությունների թեկնածու գիտական աստիճանը: Մինչ WWF-ում աշխատելը նա եղել է Բուսաբանական Ինստիտուտի Կենսաբանական Բազմազանության Պահպանման բաժնի պետ, ինչպես նաև Երևանի Կենդանաբանական այգու գիտական գծով տնօրեն:
Կարենը Մեծ Բրիտանիայի Քենթի համալսարանից ստացել է նաև բույսերի և կենդանիների վտանգված տեսակների կառավարման գծով դիպլոմավորված մասնագետի որակավորում: Ավարտել է նաև Գերալդ Դյուրեյի անվան Կենդանական աշխարհի պահպանման հիմնադրամում վտանգված կենդանիների և բույսերի կառավարման վերաբերյալ որակավորման դասընթացը, ինչպես նաև Խոնավ տարածքների կառավարում գծով դասընթացը` Երևանում: Նա մասնագիտացված է բույսերի և կենդանիների վտանգված տեսակների պահպանման ուղղությամբ, ինչպես նաև պահպանվող տարածքների կառավարման մեջ:
Կարենը խոսում է իր մայրենի լեզվով` հայերեն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն:
Նա սիրում է ճանապարհորդել, երաժշտություն, սպորտ, արշավներ և մեքենա վարել:
Էլ.հասցե.

Սիրանուշ Գալստյան, մ.գ.ա.
Բնապահպանական բաժնի ղեկավար

Սիրանուշ Գալստյանը սկսել է իր աշխատանքը WWF հայաստանյան մասնաճյուղում 2006թ.ի մարտից և ներկայումս հանդիսանում է բնապահպանական բաժնի ղեկավար:
2002թ.ին նա ստացել է իր մագիստրոսի կոչումը բնապահպանական գիտություններում և քաղաքականության մեջ Բուդապեշտի Կենտրոնական Եվրոպական Համալսարանում: Եվրոպայում կրթությունը ստանալուց հետո նա վերադարձել և աշխատել է Հայաստանում անտառպահպանության հետ առնչվող ծրագրում` գործ ունենալով անտառային հատվածի տարբեր ոլորտների հետ` ներառյալ ինստիտուցիոնալ և իրավական հիմնահարցեր, ինչպես նաև հզորություների զարգացում: Այդ ընթացքում նա ներգրավվել է մի շարք մասնակցային գործընթացների մեջ` անտառային քաղաքականության և ռազմավարության մշակման, ազգային անտառներ ծրագրի, անտառային օրենսդրության և այլ հարցերի վերաբերյալ:
Որպես առանցքային թիմային անդամ նա նաև մասնակցել է կազմակերպչական և իրականացման վերաբերյալ սեմինարների և թրեյնինգների: 2004թ.ին Սիրանուշը համակարգել է «Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիա»-ի հետ առնչվող ծրագիր` ներառյալ կենսաբազմազանության վերաբերյալ ուղեցույցի մշակում և հրատարակում դասախոսների և ուսանողների համար, որը ներառում է ընդանուր տեղեկություններ կենսաբանական բազմազանության վերաբերյալ, ինչպես նաև կոնվենցիայի հայկական թարգմանությունը:
Սիրանուշը խոսում է իր մայրենի հայերենը, ռուսերեն և անգլերեն: Նա նաև դասվանդում է տարբեր բնապահպանական դասընթացներ համալսարանական մակարդակով:

Արթուր Խոյեցյան, բ.գ.թ., դոցենտ
Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար

Արթուր Խոյեցյանը սկսել է իր աշխատանքը WWF հայաստանյան մասնաճյուղում 2006թ.-ի սեպտեմբերից:
Նա ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի անգլերեն և քաղաքագիտություն ֆակուլտետը` ստանալով դիպլոմավորված մասնագետի կոչում: Այնուհետև ընդունվել Երևանի պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ ) ասպիրանտուրան և «հաղորդակցություն ու հռետորական խոսք» մասնագիտության գծով պաշտպանել է իր թեկնածուական թեզը` ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ հետագայում` դոցենտի գիտական կոչում: Մինչ WWF հայաստանյան մասնաճյուղ ընդունվելը Արթուրը աշխատել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միջաղգային կապերի բաժնում որպես գլխավոր մասնագետ: Անցյալում, նա աշխատել է նաև տարբեր միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակներում (TACIS, SDC), իսկ 2004-ին Երևանի պետական լեզվաբանական համալսարանում նշանակվել որպես ուսումնական մասի վարիչ:
Արթուրը Նյու-Յորք նահանգի Ամերիկյան Սիրաքյուզ համալսարանում անցկացրած իր 4 ամիսների ընթաքում հանրային կառավարման վերլուծության ոլորտում կատարել է գիտական հետազոտություններ, որից հետո ԵՊԼՀ-ում դասավանդել է «Հռետորական արվեստ» և «Փաստարկման տեսություն» դասընթացները հետագա 7 տարիների ընթացքում: Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է:
Արթուրը խոսում է իր մայրենի հայերենը, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն:
Նա սիրում է ճանապարհորդել, սպորտ և մեքենա վարել:

Նարինե Միրաքյան
Գլխավոր հաշվապահ

Նարինե Միրաքյանը սկսել է իր աշխատանքը որպես WWF հայաստանյան մասնաճյուղի գլխավոր հաշվապահ 2008թ.-ից: Նա ավարտել է Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի քոլեջը 1999թ.-ին` քիմիական տեխնոլոգիաների մասնագիտությամբ և ստացել է բակալավրի աստիճան` Համաշխարհային Էկոնոմիկա տնտեսագիտության մեջ Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում: Նա նաև անցել է հաշվապահական դասընթացներ «Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոնում» (ՀՈՒՄԿ) 2005թ.-ին: 1999-2007թթ.-ին Նարինեն աշխատել է որպես տնտեսագետ-հաշվապահ մասնավոր աուդիտորական և հաշվապահական կազմակերպություններում:
Նրա մասնագիտական գործունեության շրջանակը ներառում է համակարգչային ծրագրերի օգտագործումը հաշվապահությունում, ֆինանսական հաշվետվությունների կազմումը, տվյալների կառավարումը և վերլուծությունը:
Նարինեի նախասիրությունների շարքին են դասվում ճամփորդությունները և արշավները:

Մելինե Մանուկյան
Գրասենյակի ադմինիստրատոր

2007 հունվարից սկսած Մելինե Մանուկյանը աշխատում է որպես գրասենյակի ադմինիստրատոր WWF հայաստանյան գրասենյակում և պատասխանատու է WWF հայաստանյան գրասենյակի ընդհանուր ղեկավարման, ինչպես նաև գրասենյակին աջակցության տրամադրման հարցում: Մինչ WWF-ում աշխատելը Մելինեն եղել է որպես ծրագրային օգնական «Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհրդի հայաստանյան ներկայացուցչության գրասենյակ»-ի կողմից իրականացված տարբեր ծրագրերում` (ինտերնետի մուտքի և ուսուցման ծրագիր- IATP), ԶԼՄ-ների աջակցման ծրագիր և կրթության զարգացման ակադեմիայի հայաստանյան գրասենյակում:
Մելինեն սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում և ստացել է մագիստրոսի կոչում: Նա մասնակցել է նաև Կենտրոնական բանկի կողմից կազմակերպված բանկային դասընթացներին:

Իգոր Խորոզյան
Ծրագրի համակարգող

Իգոր Խորոզյանը սկսել է իր աշխատանքը WWF հայաստանյան գրասենյակում որպես ադմինիստրատոր 2003-2004թթ.-ի ընթացքում, այնուհետև 2007թ.ից որպես «Կենսաբազմազանության պահպանություն և համայնքային զարգացում. Հարավային Հայաստանում էկոտարածաշրջանի բնապահպանական պլանի նպատակների իրականացում» ծրագրի համակարգող: Նա ստացել է բակալավրի աստիճան կենդանաբանության ոլորտում Սանկտ-Պետերբուրգի Պետական համալսարանում (Ռուսաստան) ևմագիստրոսի աստիճան Երևանի Պետական համալսարանի կենդանաբանության ֆակուլտետում:
Բացի այս աշխատանքից նա խորհրդատվություն է մատուցում մի շարք հետազոտական ծրագրերի համար այլ երկրներում (Իրան, Ռուսաստան, Թուրքիա, Վրաստան) և հանդիսանում է «Բնության պահպանության միջազգային միության»(IUNC/SSC) «կատվազգիների մասնագետների խումբ» կազմակերպության անդամ (Շվեյցարիա):
Մինչ WWF-ում աշխատելը նա հանդես է եկել որպես կրտսեր գիտաշխատող Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում և հեղինակել է մի շարք անկախ հետազոտություներ` կենդանական աշխարհի պահպանության ծրագրերում: Նրա հիմնական մասնագիտական հետաքրքրությունների մեջ են խոշոր ցամաքային կաթնասունների հետազոտությունը և պահպանությունը` հատկապես ընձառյուծը և այլ մեծ կատվազգիներ: Նա Հայաստանի Կարմիր գրքի նոր թողարկության և Բնության Պահպանության Միջազգային Միության (IUCN) վտանգված տեսակների կարմիր ցուցակի համար ներկայացրել է փորձագիտական գնահատականներ Հայաստանում և Միջին Արևելքում ընձառյուծի և այլ գիշատիչ կաթնասունների վերաբերյալ:
Նրա հոբբիների շարքին են դասվում միջազգային ճանապարհորդությունները, երաժշտությունը, ընթերցանությունը և արշավները:
էլ.հասցե.

Տիգրան Մելքումյան
Երկրատեղեկատվական համակարգերի մասնագետ

Տիգրան Մելքումյանը սկսել է իր աշխատանքը WWF հայաստանյան մասնաճյուղում 2007թ.-ի դեկտեմբերից: Նույն թվականին նա ավարտել է Շվեդիայում «Ստոքհոլմի Թագավորական Տեխնոլոգիաների ինստիտուտ»-ի հողերի կառավարման մագիստրոսական դասընթացը:
Մինչ WWF հայաստանյան գրասենյակում աշխատանքի անցնելը Տիգրանը աշխատել է ՀՀ Կառավարությանն Առընթեր Անշարժ Գույքի Պետական կադաստրի Կոմիտեում որպես երկրատեղեկատվական համակարգերի բաժնի վարիչ: Ներկայումն նա աշխատում է WWF հայաստանյան մասնաճյուղում որպես երկրատեղեկատվական համակարգերի մասնագետ «Պահպանվող տարածքների ստեղծում Հայաստանի Ջավախք-Աշոցք տարածքշրջանում» ծրագրի շրջանակներում, ինչպես նաև ներգրավված է WWF հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող այլ ընթացիկ ծրագրերում:
Տիգրանը խոսում է իր մայրենի հայերենով, ինչպես նաև անգլերեն և ռուսերեն: Նա սիրում է ճամփորդել, երաժշտություն և սպորտ:

Արամ Մարտիրոսյան
Տեղական համակարգող

Արամ Մարտիրոսյանը ընդունվել է աշխատանքի WWF հայաստանյան գրասենյակում 2007թ.-ի օգոստոսին: Նա ավարտել է Երևանի Անասնաբուծական-Անասնաբուժական ինստիտուտը և ունի անասնաբույժ- վիրաբույժի և օձագետի մասնագիտություն:
Մինչ WWD հայաստանյան գրասենյակում աշխատելը նա եղել է Երևանի Կենդանաբանական Այգու Ակվատերարիումի գոտու բաժնի վարիչ: Այժմ WWF հայաստանյան մասնաճյուղում նա աշխատում է որպես տեղական համակարգող «Կենսաբազմազանության պահպանություն և համայնքային զարգացում. Հարավային Հայաստանում էկոտարածաշրջանի բնապահպանական պլանի նպատակների իրականացում» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է WWF հայաստանյան և WWF նորվեգիական գրասենյակների հետ համատեղ:
Արամը խոսում է իր մայրենի հայերեն, ինչպես նաև ռուսերեն լեզուներով: Նա սիրում է ճամփորդել, երաժշտություն, սպորտ և մեքենա վարել: