Կենսաբազմազանության պահպանություն և համայնքային զարգացում. Հարավային Հայաստանում էկոտարածաշրջանի բնապահպանական պլանի նպատակների իրականացում

Ծրագրի նկարագրություն

Այս երկարաժամկետ ծրագրի նպատակն է ապահովել կենսաբազմազանության պահպանությունը տեղական համայնքների զարգացմանը համընթաց` հարավային Հայաստանի պահպանվող տարածքների պահպանությունը ուժեղացնելու Խոսրովի անտառ» և «Շիկահող արգելոցներ »), հզորությունների ստեղծման, կենդանիների տեղաշարժման միջանցքների խստացման, տեղական բնակչության իրազեկության բարձրացման և գյուղական համայնքներում այլընտրանքային ապրուստի միջոցների տրամադրման միջոցով:

Հարավային Հայաստանի կենսաբազմազանության շատ ներկայացուցիչներ` հատկապես խոշոր կաթնասուններ, շարժունակ կյանք են վարում և հետևաբար պահանջում են լայնատարած տարածքներ գոյատևման համար: Սա հատկապես բնորոշ է այն տեսակներին, ինչպիսիք են ընձառյուծը, հայկական մուֆլոնը (վայրի ոչխար), գորշ արջը, լուսանը և բեզոարյան այծը: Սրանց շարժման համար անհրաժեշտ միջանցքներ չտրամադրելու դեպքում, նրանք դատապարտված են ոչնչացմանը: Այս բնության միջանցքներից շատերը պահպանվող տարածքներ սահմաններից դուրս են գտնվում և մեծապես ենթակա են դեգրադացիայի մարդկային գործունեության հետևանքով: Այս ծրագիրը հնարավորություն է տալիս գնահատելու այդ միջանցքի կենսաբազմազանությունը, սոցիալ-տնտեսական. օրենսդրական և կառավարման կարգավիճակը: 2009-2010թթ. հետագա գործողությունները նվիրված են նոր` «Գնիշիկ» արգելավայրի  ստեղծմանը (աշխատանքային հանդիպումների անցկացում, սահմանագծի որոշում և քարտեզագրում, օրենսդրական փաստաթղթերի պատրաստում և ներկայացում) և տվյալ տարածքի բնապահպանակ հսկողության հզորությունների ուժեղացմանը, որի շնորհիվ պահպանվում են հատուկ պահպանվող տարածքներից դուրս տարածքները:

Ֆինանսավորող կազմակերպություն/դոնոր: Նորվեգիայի Արտաքին Գործերի Նախարարություն

Իրականացնող կազմակերպություն : WWF հայաստանյան գրասենյակ (ազգային գործընկեր) և WWF նորվեգիական գրասենյակ (դրամաշնորհ ստացող կողմ)

Տևողությունը: 2007-ից սկսած

Բյուջեն: 2007-2008թթ. 350,000 Եվրո (հայակական և նորվեգիական կողմի տարեկան համախառն բյուջեն), 2008-2009թթ.` 390,000 Եվրո իսկ 2009-2010թթ.` 300,000 Եվրո:

Նպատակ: Ծրագրի գլխավոր նպատակն է աջակցել հարավային Հայաստանում կենսաբազմազանության արդյունավետ պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման ապահովմանը` տրամադրելով այնպիսի գործառնական մոդել, որը կնպաստի զարգացմանը, բարեկեցությանն և խսաղաղությանը Կովկասի տարածաշրջանում:

«Խոսրովի անտառ» պետական արգելոց

Այցելուների ծրագրի մշակումը և պաշտոնական հաստատումը թույլ տվեց կյանքի կոչել էկոտուրիզմի զարգացմանն ուղղված մի շարք գործողություններ այս պահպանվող տարածքում: Գեղեցիկ և ավանդական տեսք ունեցող այցելուների կենտրոնը կառուցվեց, կահավորվեց և սարքավորումներով ապահովվեց զարկ տալու էկոտուրիզմի զարգացմանը: Նրա տոնական, մարդաշատ և ներկայացուցչական պաշտոնական բացման արարողությունը և դրա վերաբերյալ լայնածավալ իրազեկումը հետագայում էլ ավելի բարձրացրեցին հասարակության հետաքրքրությունը արգելոցի նկատմամբ որպես տուրիստական այցելության վայր: Իսկ բազմալեզու տեղեկատվական նյութերի (ինտերնետային կայքի www.khosrov.am տեղեկատվական վահանակների, ճանապարհային ցուցանակների, բրոշյուրների, ուղեցույցների, վավերագրական ֆիլմերի) պատրաստումը կարևոր առաջընթաց էր հետաքրքրասեր այցելուների համար` ավելի լավ ճանաչելու Խոսրովի անտառի գեղատեսիլ բնությունը:

Վերապատրաստում անցան տեղական ուղեկցորդները, անձնակազմին տրամադրվեցին համազգեստներ և սարքավորումներ, առանցքային նշանակություն ունեցող տուրիստական գործակալությունների հետ ստեղծվեցին աշխատանքային հարաբերություններ, այցելուների կենտոնը համալրվեց նոր անձնակազմով: Ավելացնենք, որ մշակվեց էկոտուրիզմի մոնիթորինգի ծրագիր, կառուցվեց , կահավորվեց և սարքավորումնրով լցվեց պահակատունը, տրամադրվեցին ամենագնաց մեքենաներ: Էկոտուրիզմի գնացուցակը հաստատվեց ՀՀ Բնապահպանության նախարարության կողմից: Կազմակերպվել է աշխատանքային հանդիպում մինչև 2015թ.-ը արգելոցի տեսլականը մշակելու և որոշելու համար:

«Շիկահող» պետական արգելոց

Կառավարման պլանի նախնական տարբերակը մշակվել և ներկայացվել է ՀՀ Բնապահպանության նախարարության հաստատմանը: Վերանորոգվել, կահավորվել և սարքավորումներով ապահովվել են վարչական շենքը և հյուրասենյակները` հաճելի միջավայր ապահովելու արգելոցի անձնակազմին և այցելուներին: Կենսաբազմազանության մոնիթորինգի ծրագիրը մշակվել և պաշտոնապես հաստատվել է, որին հաջորդել է համապատասխան ուսուցումն ու մոնիթորինգային աշխատանքների նախաձեռնումը: Այնուհետև, արգելոցի տարածքում էկոտուրիզմի գործողությունների աջակցման նպատակով վերապատրաստվել են պահակները, նրանց տրամադրվել է համազգեստներ և սարքավորումներ, ձեռնարկվել են մի շարք անհապաղ կառավարման միջոցառումներ (գրասենյակային սարքավորումների գնում, ջրամատակարարման համակարգի բարելավում, ինտերնետային կապի ստեղծում): Տրամադրվել են ամենագնաց մեքենաներ, պատրաստվել են գովազդային նյութեր (բուկլետներ, ինտերնետային կայք` www.shikahogh.am, գովազդային վահանակներ և ճանապարհային ցուցանակներ): Կազմակերպվել է աշխատանքային հադիպում սահմանելու և մշակելու արգելոցի տեսլականը մինչև 2015թ.-ը:

Միջանցքներ կենդանիների համար

Գտնվելով Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում` հարավային Հայաստանը իրենից ներկայացնում է գլխավոր միջանցք կենդանական աշխարհի համար և, հետևաբար օժտված է խիստ հարուստ կենսաբազմազանությամբ: Բույսերի և կենդանիների տեսակների մասին, ինչպես նաև սոցիալ-տնտեսական կարգավիճակի, միջանցքի օրենսդրական հիմնախնդիրների վերաբերյալ տեղեկություններ են հավաքվել, որպեսզի վերականգնվի հարավային Հայաստանի կենսաբազմազանության պահպանումը:

Իրազեկության բարձրացում և քարոզարշավ


• Իրազեկության բարձրացման ծրագիրը հաջողությամբ իրագործվեց հարավային Հայաստանի 7 առանցքային գյուղերի 341 դպրոցականների շրջանում` խաղերի, նկարազարդ նյութերի տարածման, մրցումների և պարգևատրման արարողությունների միջոցով:
• Ընձառյուծի պահպանության քարոզարշավը մշակվեց և հետագայում գործառնականորեն իրագործվեց Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում քարոզարշավի ձևով:
• «Որսագողություն» վավերագրական ֆիլմի և շրջակա միջավայրի նկարների ցուցահանդեսը ընձեռեցին լայն հնարավորություն տեղեկատվության տարածման համար ազգային ԶԼՄ-ների միջոցով:

Համայնքային զարգացում

• Համայնքային պահպանության ծրագրի մոդելը իրականացվեց Շատին գյուղում` աջակցելու տեղական տեսակների` բեզոարյան այծի և այլ վայրի կենդանիների պահպանությունը էկոտուրիզմի զարգացման միջոցով:
• Կառուցվեց կենդանական աշխարհը ցուցադրող տաղավար, տրամադրվեցին հեռադիտակներ և ռադիո-կապի միջոցներ:
• Ստեղծվեցին համապատասխան տեղեկատվական վահանակներ, ճանապարհային ցուցանակներ և տեղադրվեցին դեպի տաղավարը տանող ճանապարհներին:
• Տաղավարի մոտակայքում տեղադրված B&B հարմարությունները վերանորոգվեցին և կահավորվեցին, փակցվեցին նշաններով և ապահովվեցին սարքավորումներով, որպեսզի այցելուներին ապահովեն հարմարավետ օթևան:
• Մյուս համայնքային զարգացման ծրագրերը իրենց մեջ ներառում են Գնիշիկ և Ներքին Հանդ գյուղերում մեղվաբուծական ֆերմաների ստեղծումը, աղբահանության կազմակերպումը և իրազեկության բարձրացման ծրագիրը «Քարերի Սիմֆոնիա» բնության հուշարձանով:

Լրացուցից տեղեկությունների համար դիմել
`

Արթուր Խոյեցյան, Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ (WWF Հայաստան)
Հեռ./Ֆաքս` (+374 10) 52 47 12;  54 61 56 (ներքինը` 16)
Էլ. փոստ` akhoyetsyan@wwfcaucasus.am
Ինտ. կայք` www.panda.org/armenia

Իգոր Խորոզյան, ծրագրի համակարգող
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ
Հեռ./Ֆաքս` (+374 10) 52 47 12; 54 61 56 (ներքինը` 14)
Էլ.փոստ` ikhorozyan@wwfcaucasus.am



Էկոտուրիզմ. Ճանապարհային ցուցանակ. Կաքավաբերդի տեղամաս. «Խոսրովի» պետական արգելոց

 rel= © ԲՀՀ Հայաստան


«Շիկահող» պետական արգելոցի նորացված վարչական կառույց

 rel= © ԲՀՀ Հայաստան


«Շիկահող» պետական արգելոցում մոնիթորինգի վերապատրաստման աշխատանքներ

 rel= © ԲՀՀ Հայաստան


«Խոսրովի անտառ» պետական արգելոցի նորակառույց այցելուների կենտրոնը, որը կառուցվել է այս ծրագրի շրջանակներում

 rel= © ԲՀՀ Հայաստան