Կովկասյան Էկոտարածաշրջանային ծրագիր
Այս ծրագիրը իրականացվում է Կովկասյան էկոտարածաշրջանի 5 երկրներում` Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ռուսաստանում և Թուրքիայում: Այն նպաստում է «Կենսաբանական Բազմազանության մասին Կոնվենցիա» (ԿԲԿ) շրջանակներում «Պահպանվող տարածքների վերաբերյալ գործողությունների ծրագրի» (ՊՏԳԾ) իրականացմանը` ներառելով բազմատեսակ աշխատանքներ` կապված բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) հետ: Դրանք իրենցից ներկայացնում են օրենսդրական և ինստիտուցիոնալ բացերի վերլուծություն և խորհրդատվություն, կառավարման արդյունավետության և պահպանվող տարածքներում հզորությունների գնահատում և գործողությունների ծրագրավորում, ֆինանսական կարիքների գնահատում և կայուն ֆինանսական պլանավորում, հասարակայնության հետ կապերի, ՊՏԳԾ -ի առաջնահերթ գործողություների իրականացում և այլն:
Ֆինանսավորող կազմակերպություն. MAVA Foundation Pour La Nature
Իրականացնող կազմակերպություն. WWF hայաստանյան գրասենյակ (Հայաստանում)
Տևողությունը. 2007-2011
Բյուջե. 115,000 €
Նպատակը. Կովկասի էկոտարածաշրջանի ԿԲԿ կողմ երկրները հնարավորություն են ստացել իրականացնել պահպանվող տարածքների վերաբերյալ գործողությունների ծրագրի (ՊՏԳԾ) 2010/2012 նպատակները, ներառյալ լավ կառավարվող ՊՏ-ների գիտականորեն հիմնավորված և ներկայացուցչական համակարգերի ստեղծումը, կայուն ֆինանսավորումը և տեղական համայնքների արդյունավետ մասնակցությունը:
Ծրագրի գործողությունները:
- Ստեղծել ազգային համակարգող կոմիտե ազգային մակարդակում ՊՏԳԾ-ի առաջնահերթ նպատակների իրականցումն ապահովելու համար
- Հայտնաբերել օրենսդրական և ինստիտուցիոնալ բացերը ԲՀՊՏ-ների ոլորտում
- Գնահատել ԲՀՊՏ-ների համակարգի կառավարման արդյունավետությունը ևՊՏԳԾ -ն իրականացնելու համար հզորությունների զարգացման կարիքներ:
- Արձագանքել հայտնաբերված կարիքներին և բացերին (հիմնականում դրամահավաքի միջոցով):
- Մշակել և իրականացնել ԲՀՊՏ-ների կայուն ֆինանսավորման պլաններ:
- Մոնիթորինգի ենթարկել ՊՏԳԾ -ի իրականացումը:
- Մշակել և իրականացնել հասարակայնության հետ կապերի ազգային ռազմավարություն և գործողությունների պլան
- Իրականացնել ՊՏԳԾ -ի առաջնահերթ գործողություններ
Ծրագրի արդյունքները
- Ազգային համակարգող կոմիտեի ստեղծում
- ԲՀՊՏ-ների ոլորտում վեր հանված և վերլուծված օրենսդրական և ինստիտուցիոնալ բացեր
- ԲՀՊՏ-ների համակարգի կառավարման արդյունավետության գնահատում
- ԲՀՊՏ-ների համակարգի հզորությունների զարգացման կարիքներ գնահատում
- Հզորությունների զարգացման գործողությունների ծրագրի մշակում
- ԲՀՊՏ-ների մոնիթորինգային տվյալների բազայի ստեղծում
- Հասարակայնության հետ կապերի ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակում, գործարկում
- Տպագիր նյութերի հրատարակում (հայերեն լեզվով ԿԲԿ գործողությունների ուղեցույց ՊՏԳԾ -ի իրականացման համար, ԲՀՊՏ-ների հայերեն և անգլերեն լեզուներով քարտեզ, օրացույցներ 2009-2010թթ. և այլն)
Լրացուցից տեղեկությունների համար դիմել`
Սիրանուշ Գալստյան, ծրագրի համակարգող
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ (WWF Հայաստան )
Հեռ./Ֆաքս` (+374 10) 54 61 56 (ներքինը` 12)
Էլ. Փոստ` sgalstyan@wwfcaucasus.am
Արթուր Խոյեցյան, Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ (WWF Հայաստան)
Հեռ./Ֆաքս` (+374 10) 52 47 12; 54 61 56 (ներքինը`16)
Էլ. Փոստ` akhoyetsyan@wwfcaucasus.am
Ինտ.Կայք` www.panda.org/armenia
© ԲՀՀ Հայաստան