«Ընձառյուծի պահպանությունը հարավային Կովկասում (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) ընձառյուծի պահպանություն»

Ծրագրի տևողությունը 3 տարի է և գլխավոր նպատակը անհետացման եզրին գտնվող ընձառյուծի (Panthera pardus) պոպուլյացիայի ավելացումն է որպես պահպանության բարձրացման ցուցանիշ, շրջակա միջավայրի կառավարման ուժեղացում և Կովկասում էկոլոգիական պրոցեսների կայունացում: Գլխավոր թիրախային տարածքներն են հարավային ՀայաստանըԽոսրովի անտառ» պետական արգելոցից մինչև Հայաստան-Իրան պետական սահմանը), հարավ-արևմտյան Ադրբեջանը  (Նախիջևանի Հանրապետություն) և հարավ-արևելյան Ադրբեջանը (Թալիշի լեռներ): Հատուկ ուշադրություն է դարձվում տեղական պահպանվող տարածքներին («Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցները Հայաստանում, «Օրդուբադ» և «Հիրկան» ազգային պարկերն`Ադրբեջանում): Ծրագիրը նաև աշխատանքներ է տանում արևելյան Վրաստանում («Վաշլովանի» և «Թուշետի» ազգային պարկերում) և հյուսիս- արևմտյան Ադրբեջանում («Իլիսու» արգելանոցի Ախար-Բախար հատվածում, «Տուրիանչայ» արգելոցը` և Մեծ և Փոքր Կովկասում) ընձառյուծի վիճակի գնահատման ուղղությամբ:

2008-2009թթ. ծրագրի շրջանակներում իրականացվել են հետևյալ գործողությունները.

  • Թաքնված ֆոտոխցիկների գործածում և կենդանական աշխարհի տեղանքի զննում: 10 ֆոտոխցիկները տրամադրվել են Թիֆլիսում գտնվող ԲՀՀ կովկասյան գրասենյակի կողմից և օգտագործվում են 2008-ից ի վեր  Հայաստանի հարավային ծայրամասում գտնվող Մեղրու լեռնաշղթայում: Այս ուսումնասիրված տարածքը միանում է «Շիկահող» արգելոցին և իրենից ներկայացնում է 2009թ.-ի հոկտեմբերին այն պաշտոնապես ընդգրկվել է «Արևիկ» ազգային պարկի տարածքին: Տեղանքի զննումը իրականացվում է հարավային Հայաստանի Զանգեզուրի, Բարգուշատի և Մեղրու լեռնաշղթաներում` հակաորսորդային խմբի ադամների և Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի անդամների ակտիվ մասնակցությամբ:


  • Հակաորսորդային խմբի հիմնում և գործունեության իրականացում: Այս խումբը  հիմնվել է «Շիկահող» արգելոցում և ընդգրկում է այս տարածքի Բնպահպանական տեսչության  և «Արևիկ» ազգային պարկի աշխատողներին և գործունեություն է ծավալում Սյունիքի մարզի հարավային մասում`  Զանգեզուրի, Բարգուշատի ևՄեղրու լեռնաշղթաների սահմաններում: Հակաորսորդային խմբի անդամները  (APU) ստացել են հեռադիտակներ, GPS սարքավորումներ և ֆոտոխցիկներ իրենց աշխատանքի համար (WWF-ի այլ ծրագրերի շրջանակներում) և լրացնումեն կենդանական աշխարհի վերաբերյալ  հատուկ նախագծված արձանագրություններ:


  • Ուղեփակոցների և ճանապարհային ցուցանակների տեղադրում Մեղրու լեռնաշղթայում որսագողությունը կանխելու նպատակով:


  • Հայաստանում ընձառյուծի պահպանության ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակում: Այս փաստաթուղթը նախագծվել և պատրաստվել է մասնակցայինն սկզբունքով, ներկայացվել է ՀՀ Բնապահպանության նախարարությանը, այնուհետևհավանություն է ստացել:


  • Համայնքային զարգացմանաշխատանքների իրականացում կարևորագույն Շիկահող, Ծավ, Ալվանք, Շվանիձոր և Նռնաձոր գյուղերում տեղի դպրոցականների շրջանում իրականացվել է  իրազեկության բարձրացմանն ուղղված բնապահպանության  վերաբերյալ մրցարշավը: Այս արշավը իր մեջ ներառել է երեխաների և «Ընձառյուծի Ընկերներ»-ի (ընտրված 6 աղջիկների և տղաների) ձեռքի աշխատանքները և նկարները: Սահմանված  3 դասի մրցանակակիրները  (ոսկե, արծաթե և բրոնզե) պարգևատրվեցին թվային տեսախցիկներով, բջջային հեռախոսներով, mp3 նվագարկիչներով  և հեռադիտակներով: Ավելացնենք, որ ամենաակտիվ  տեղի պաշտպաններից  ընտրվեցին  «Ընձառյուծի Խնամակալներ»-ը (արգելոցի պահակներ, գյուղացիներ), որոնք պարգևատրվեցին հեռադիտակներով և տեսախցիկներով:

 

Խիստ կարևոր է շարունակել հետևյալ աշխատանքները.

  • Պահպանել սերտ համագործակցությունը «Շիկահող» արգելոցի, բնապահպանության տեսչության, «Արևիկ» ազգային պարկի և Սյունիքի մարզի տեղական համայնքների հետ, ինչպես  նաև ընդլայնել ընձառյուծի պահպանության և պոպուլյացիայի մոնիթորինգի աշխատանքները մինչ հարակից Վայոց Ձորի մարզը, որը սահմանակից է  Սյունիքի հյուսիսային մասին:
  • Շարունակել մոնիթորինգային և պահպանողական աշխատանքները նոր ստեղծված «Արևիկ» ազգային պարկում և «Զանգեզուր» արգելավայրում:
  • Կանխել հանքարդյունաբերության ընդլայնումը հարավային Հայաստանում
  • Պահպանության և կենսաբազմազանության վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացում:

Ֆինանսավորող կազմակերպություն/ դոնոր.  WWF Շվեյցարիա

Իրականացնող կազմակերպություն. WWF հայաստանյան գրասենյակ

Տևողությունը. 2008-2010

Բյուջե.  72,100 $ (ԱՄՆ դոլար)` ներառյալ 21,500$  2008թ.,  23,000$ -2009թ և. 25,600$-2010թ.

Նպատակը. ապահովել անհետացման եզրին գտնվող ընձառյուծի պոպուլյացիայի դրական միտումները` որպես Կովկասում բնապահպանական կառավարման և էկոլոգիական պրոցեսների կարգավորման ցուցանիշ:

Ծրագրի արդյունքները.

·         Պոպուլյացիայի մոնիթորինգի իրականացում` տեղանքի զննմամբ և թաքնված ֆոտոխցիկների տեղադրմամբ

·         Հակաորսագողության գործողությունների նախաձեռնում, շարունակում և ուժեղացում ուղեփակոցների և ճանապարհային ցուցանակների տեղադրմամբ

·         Ընձառյուծի պահպանության ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակում և  իրականացում

·         Պահպանության մրցարշավի կազմակերպման միջոցով հասարակության իրազեկության բարձրացում

 

Լրացուցից տեղեկությունների համար դիմել`

Արթուր Խոյեցյան, Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ (WWF Հայաստան)
Հեռ./Ֆաքս` (+374 10) 52 47 12;  54  61 56 (ներքինը`16)
Էլ. Փոստ` akhoyetsyan@wwfcaucasus.am

Ալեքսանդր Մալխասյան, ծրագրի համակարգող
WWF  հայաստանյան մասնաճյուղ
Հեռ./Ֆաքս` (+374 10) 54 61 56 (ներքինը` 17)
Էլ.փոստ` amalkhasyan@wwfcaucasus.am

 

 

 rel= © ԲՀՀ Հայաստան / Ա. Մալխասյան / Ի. Խորոզյան / Մ. Բոյաջյան

Կովկասյան ընձառյուծ

 rel= © ԲՀՀ Հայաստան / Ա. Մալխասյան / Ի. Խորոզյան / Մ. Բոյաջյան

Կովկասյան ընձառյուծ