«Էկոտարածաշրջանային բնապահպանական ծրագիր Հարավային Կովկասում. Հայաստանի Ջավախքի (Աշոցքի) շրջանում պահպանվող տարածքների ստեղծում»
Հայաստանի Ձավախք –Շիրակ սարահարթը ընդարձակ բարձր լեռնային սարահարթ է, որն ունի հրաբխային ծագում և բաժանված է Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի միջև: Այս Էկոհամակարգը իր լեռնային տափաստաններով, ենթաալպյան մարգագետիններով, ինչպես նաև լճերով և խոնավ տարածքներով յուրօրինակ է Կովկասյան տարածաշրջանում և ընտրվել է որպես առաջնահերթ “Ձավախք-Շիրակ” բնապահպանական տարածք «Կովկասի Էկոտարածաշջանի Բնապահպանական Ծրագրի» (ECP) շրջանակներում: Այդ էկոհամակարգը ճանաչված է որպես համաշխարհային կարևորություն ներկայացնող օբյեկտ, ինչպես նաև չվող և բնիկ թռչունների բազմացման համար նպաստավոր գոտի: Այդ թռչունների որոշ տեսակներ գտնվում են «Բնության Պահպանության Միջազգային Միության» (IUCN)-ի Կարմիր ցուցակում: Այս յուրահատուկ էկոհամակարգը պահպանելու համար անհրաժեշտ է ցուցաբերել համակրգված մոտեցում բնության պահպանության և ազգային սահմանների կառավարման նկատմամբ , ինչը պետք է զուգորդվի տեղական բնակչության համար կայուն զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացմամբ:

Ձավախք-Շիրակ սարահարթի հայակական կողմում փոքր առուներ և գետեր են սկիզբ առնում զառիվայրերից և թափվում Արփի լիճ, կամ նրա շրջակայքում գտնվող այլ լճակներ և խոնավ տարածքներ: Ավելի քան 140 թռչունների տեսակներ են գրանցվել այդ տարածքում, որոնցից 80-85 նաև բնադրվում են այդտեղ: Նշված 80-85 տեսակներից 7-ը համաշխարհաին պահպանման մտահոգության առարկա են` ներառյալ գանգրափետուր հավալուսանը և մարգահավը, որոնք այստեղ են բնադրվում: Էնդեմիկ հայկական որորը ձվադրում է Արփի լճի շրջակայքում:

Ձավախք-Շիրակ շրջանը բնորոշվում է մայրցամաքային կլիմայով` իր խստաշունչ ձմեռներով և առատ ձյունով` նոյեմբեր-դեկտեմբերից մինչև մարտ ամիսը: Խստաշունչ կլիման սահմանափակում է ոչ միայն այդ հատվածի հեշտ անցանելիությունը, այլև դրա գուղատնտեսական բարենպաստությունը: Գրեթե 3300 մարդ է ապրում Ամասիայի շրջանի այս ծրագրով նախատեսված 16 համայնքներում` ներառելով լճերն ու խոնավ տարածքները և 8300 մարդ` Ամասիայի և Աշոցքի շրջանի 24 համայնքներում, որոնք հանդիսանում են նախագծի համար առավել նպատակահարմար տարածքներ: Այս տարածքի բնակիչների համար գյուղատնտեսությունը և անասնապահությունը հանդիսանում են ապրուստի հիմնական միջոցներ:

Մինչ դեպի երկրի սահմանը ձգվող լճից վեր ընկած բուսականությունը մնում է հարաբերականորեն զերծ մարդկային ազդեցությունից, Արփի լիճը և այն շրջապատող բուսական և խոնավ տարածքները փոփոխության են ենթարկվել և դեգրադացվել մարդկային գործունեությունից: Կովերի և ոչխարների ինտենսիվ արածեցումը բարդ խնդիր է գյուղերի և լճերի շրջակա  բուսական և խոնավ տարածքների համար: Որոշ խոնավ տարածքներ չորացել են և ինտենսիվորեն օգտագործվում են չոր խոտի դեզերի համար: Արփի լճի և դրանից ներքև գտնվող խոնավ տարածքների հիդրոլոգիական համակարգերը փոփոխության են ենթարկվել 1946-1950թթ. ընթացքում` ջրային պատնեշի կառուցման հետևանքով: Այս պատնեշի շնորհիվ լճի մակարդակը ավելացել է գրեթե չորս անգամ, և նրա միջին խորությունը ` ինն անգամ: Լճի մակերեսը տատանվում է անբնականորեն ամբողջ տարվա ընթացքում: Արփի լճից Ախուրյան թափվող ջրերը առաջացրել են ջրանցք խոնավ տարածքների միջով և կրում են նույն անունը: Մյուս կողմից էլ Արդենիս լճակը տուժում է էտրոֆիկացիայից (աղտոտումից) ընտանի կենդանիների ջրի պահանջը և բնական կարիքների բավարարելու պատճառով:

Ֆինանսավորող կազմակերպություն/դոնոր: Գերմանիայի կառավարություն (KFW Զարգացման բանկի միջոցով)

Իրականացնող կազմակերպություն
: WWF գերմանական գրասենյակ, WWF հայաստանյան գրասենյակ և WWF կովկասյան ծրագրային գրասենյակի ասոցիացիա

Պայմանագրի կողմ: ՀՀ Բնապահպանության նախարարություն` համատեղ KFW Զարգացման բանկ
Տևողությունը. 2007-2010թթ.
Բյուջե. 2.200.000 €

Նպատակ: Նախագծի ընդհանուր նպատակն է պահպանել Ջավախք-Շիրակ բարձրավանդակի յուրահատուկ կենսաբազմազանությունը` Վրաստանի և Թուրքիայի հետ սահմանի վրա, և միևնույն ժամանակ նպաստել Շիրակի մարզում համայնքային կայուն զարգացմանը` «Արփի լիճ» ազգային պարկի (ԱՊ) ստեղծման և մոտ 20 գյուղերում աջակցության գոտու ծրագրի իրականացման միջոցով:

Նախագծի գործողությունները.

1. 25,000 հա «Արփի լիճ» ազգային պարկի և 3 արգելավայրերի («Ախուրյան գետի», «Արդենիս» և «Ալվար» խոնավ տարածքների` միասին 2000 հա) ստեղծում:
2. Աջակցության գոտու ծրագրի մշակում և մասնակի իրականացում` 19 համայնքներում տեղական բնակչության ապրուստի միջոցների բարելավման նպատակով:
3. Ինտեգրացված տարածքային հողօգտագործման պլանավորում:
4. Արփի լիճ, Ախուրյան գետի և դրանց հետ կապված խոնավ տարածքների և տեղական աղբյուրների ջրային պաշարների կառավարման բարելավում:
5. Մարզային խորհրդատվական խորհրդի ստեղծում և գործունեություն` տեղական համայնքների, տեղական ՀԿ-ների, մարզային և կենտրոնական լիազոր մարմինների միջև երկխոսության բարելավման նպատակով:
6. Դաշտային գույքագրումներ, հետազոտություններ և գնահատումներ` երկրատեղեկատվական համակարգի ստեղծմամբ:
7. Տուրիզմի զարգացմանն ուղղված գործողություներ (այցելուների կենտրոնի կառուցում, գովազդային վահանակների, տեղեկատվական կետերի, ճամբարատեղերի ստեղծում և այլն)
8. Մասնակցային կառավարման պլնավորում
9. Ազգային պարկի ենթակառուցվածքի զարգացում
10. Ազգայի պարկի անձնակազմի ուսուցում
11. Աջակցություն Հայաստանի և Վրաստանի միջև անդրսահմանային համագործակցությանը:

Նախագծի արդյունքները.
1. Ստեղծվել և գործի է դրվել նախագծի կառավարման կառուցվածքը
2. Մշակվել են գույքագրումը, հետազոտությունները, գնահատումները, ինչպես նաև հիդրոլոգիական մոդելը
3. Ստեղծվել և գործողության մեջ է դրվել «Արփի լիճ» ազգային պարկը` ներառյալ խոնավ տարածքների պահպանումն ու վերականգնումը
4. Մշակվել և իրականացվել է «Աջակցման տարածք» ծրագիր` հիմնված հողօգտագործման պլանավորման մոտեցման վրա
5. Հայաստանի և Վրաստանի միջև հեշտացվել է անդրսահմանային համագործակցությունը` Հայաստանի Ջավախք «՚Աշոցք» շրջանի պահպանվող տարածքների առումով:



Լրացուցից տեղեկությունների համար դիմել`

Արթուր Խոյեցյան,  Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ (WWF Հայաստան)
Հեռ./Ֆաքս` (+374 10) 52 47 12; 54 61 56 (ներքինը`16) 
Էլ. Փոստ` akhoyetsyan@wwfcaucasus.am
Ինտ.Կայք` www.panda.org/armenia

Ծրագրի իրականացնող միություն
Գյումրի, Շիրակի մարզ, Հայաստանի Հանրապետություն
Աշոտ Սանտրոսյան, ծրագրի համակարգող
Հեռ./Ֆաքս` (+374 312) 352 92
Էլ. Փոստ` asantrosyan@wwfcaucasus.am
Ինտ. Կայք` www.lakearpi-nationalpark.com