Անտառային օրենսդրության կիրառման և անտառային ոլորտի կառավարման բարելավում Եվրոպական հարևանության քաղաքականության արևելյան երկրներում և Ռուսաստանում


Ծրա
գրի նպատակն է բարելավել անտառային ոլորտի կառավարումը` Եվրոպայում և Հյուսիսային Ասիայում անտառային օրենսդրության կիրառման և  կառավարման (FLEG) գործընթացի համար  Սանկտ-Պետերբուրգի նախարարական դեկլարացիայում և նախնական գործողությունների պլանում ամրագրված հիմնական առաջնայնությունների արդյունավետ իրականացմամբ: Ծրագիրն իրականացվում է  Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում, Ռուսաստանում և Ուկրաինայում: Ծրագրի իրականացումը ղեկավարվում է Համաշխարհային Բանկի կողմից (WB)` համագործակցելով Բնության պահպանության միջազգային միության (ԲՀՄՄ/IUCN) և Բնության համաշխարհային հիմնադրամի հետ  (ԲՀՀ/WWF) և սերտորեն համակարգելով աշխատանքները մասնակից երկրների կառավարության և այլ ոչ կառավարական շահագրգիռ կողմերի հետ:

Ֆինանսավորող կազմակերպություն/դոնոր. Եվրամիություն

Իրականացնող կազմակերպություն.  Ծրագրի իրականացումը ղեկավարվում է Համաշխարհային բանկի (WB) կողմից` համգործակցելով Բնության պահպանության միջազգային միության (ԲՀՄՄ/IUCN) և Բնության համաշխարհային հիմնադրամի (ԲՀՀ/WWF) հետ:

Տևողությունը. 2008-2011թթ.

Բյուջե.  220,000  ԱՄՆ դոլար 

Նպատակը. Ծրագրի նպատակն է աջակցել կառավարություններին, քաղաքացիական հանրությանը և մասնավոր սեկտորին մասնակից պետությունների համար (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Ռուսաստան և Ուկրաինա) մշակելու անտառի կայուն կառավարման ընդունելի գործընթացներ, ներառյալ` ապօրինի անտառային գործողությունների դեպքերի նվազեցման միջոցները:

Ծրագրի գործողությունները.

1. Հասարակայնության հետ կապերի և իրազեկության բարձրացման գործողություններ տարբեր նյութերի պատրաստման և տարածման միջոցով` ուղղված մասնավոր սեկտորի և տեղական բնակչության կողմից անտառի բնափայտային և ոչ բնափայտային արտադրանքի օրինական ձեռքբերման խրախուսմանը:

2. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կազմում երկու արգելավայրերի կառավարման և օրենքի կիրառման արդյունավետության գնահատում, ինչպես նաև առաջարկությունների մշակում` ուղղված կառավարման և օրենքի կիրառման և ապօրինի գործողությունների կանխարգելման նպատակով նախանշվող  հզորությունների ստեղծման գործողություններին: 

3. Անտառի օգտագործման այլընտրանքային ձևերի (անտառի ոչ բնափայտային արադրանք, էկոտուրիզմ և այլն) վերլուծություն: Մասնավոր սեկտորի/տեղական բնակչության համար անտառային պաշարների հասանելիության վերլուծություն: Համայնքների կողմից անտառի այլընտրանքային օգտագործման երկու պիլոտային ծրագրերի մշակում և իրականացում` ուղղված անտառային պաշարների կայուն կառավարմանը  և տեղի բնակչության կենսամիջոցների բարելավմանը: 

4. Հայաստանում մասնավոր փայտամշակող սեկտորի հզորացում. անտառային պաշարների կայուն օգտագործման ոլորտում մասնավոր սեկտորի դերի գնահատում և մասնավոր սեկտորի` անտառի կայուն օգտագործման մասով առաջարկություններ: 

 5. Անտառային օրենսդրության ոլորտում հզորություններ ստեղծում անտառային օրենսդրության վերաբերյալ ձեռնարկի մշակման/հրատարակման և ուսուցողական դասընթացների իրականացման միջոցով (պետական և մասնավոր հատվածների համար):

 

 

Լրացուցից տեղեկությունների համար դիմել`

Սիրանուշ Գալստյան, բնապահպանության բաժին
 WWF հայաստանյան գրասենյակ
Հեռ./Ֆաքս` (+374 10) 54 61 56 (ներքինը`12)
Էլ.փոստ` sgalstyan@wwfcaucasus.am

Արթուր Խոյեցյան, Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ (WWF Հայաստան)
Հեռ./Ֆաքս` (+374 10) 52 47 12;  54  61 56 (ներքինը`16)
Էլ.փոստ` akhoyetsyan@wwfcaucasus.am
Ցանցակայք` www.panda.org/armenia