WWF հայաստանյան մասնաճյուղը ջանում է նվազեցնել Հայաստանի կենսաբազմազանությանն ուղղված սպառնալիքների բացասական ազդեցությունը:
Հայաստանի կենսաբազմազանությանն ուղղված սպառնալիքները պայմանավորված են 3 հիմնական պատճառներով`
• սոցիալ-տնտեսական
• քաղաքական
• ինստիտուցիոնալ
Սրանք իրենց մեջ ներառում են.
• հանքարդյունաբերություն
• ապօրինի ծառահատումներ
• որսորդությունը և վայրի բնության անօրինական առևտուր
• գերարածեցումը և հսկայական ծավալների հասնող ձկնորսություն
• ենթակառուցվածքների զարգացում (խողովակաշարերի անցկացում ճանապարհաշինություն)
• գետերի և ջրամբարների աղտոտում
Այս սպառնալիքները հանգեցնում են կենդանական աշխարհի բնակավայրերի դեգրադացիային, տեսակների թվաքանակի քչացմանը և էկոլոգիական գործընթացների խաթարմանը` ընդհանուր առմամբ հանգեցնելով կենսաբազմազանության հիմնային կորստին:
Հայաստանն ունի ինքնատիպ բնական ժառանգություն:
Այն իր մեջ ընդգրկում է իր հարուստ կենսաբազմազանությունն ու տեսարժան բնապատկերները: Սա ազգային հարստություն է, որը պետք է պահպանվի ներկա և ապագա սերունդների համար: Դա համայն հայության պարտքն է և WWF հայաստանյան գրասենյակի տեսլականը` պահպանել Հայաստանն առողջ և գեղեցիկ ներկա և ապագա սերուդների համար:
WWF հայաստանյան մասնաճյուղը իր տեսլականը իրագործելու համար առանցքային նշանակություն ունեցող տարածքներում կատարում է հետևյալ քայլերը.
• Աջակցություն ՀՀ Կառավարությանը ` հիմնելու նոր պահպանվող տարածքներ և զարգացնելու պահպանվող տարածքների համակարգը` ներառյալ արգելոցներ, ազգային պարկեր և այլն:
• Նպաստում ինստիտուցիոնալ զարգացմանը և հզորությունների ստեղծմանը` պահպանվող տարածքների վերաբերյալ խորհրդատվության և տեխնիկական աջակցության տրամադրման միջոցով:
• Դեգրադացված էկոհամակարգերի վերականգնում, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բազմացում, առաջնային բիոմների պահպանություն (անտառներ, բարձրադիր լեռներ, ջրամբարներ):
• Կենդանիների վտանգված տեսակների պահպանություն (կովկասյան ընձառյուծ, հայկական մուֆլոն, բեզոարյան այծ):
• Այլընտրանքային ապրուստի միջոցների տրամադրման ապահովում բնական ռեսուրսների կայուն օգտագործման և էկոտուրիզմի զարգացման ճանապարհով: Սրանք իրենց նպաստն են բերում գալիք սերունդներին աղքատության նվազեցման, կենսաբազմազանության հանդեպ սպառնալիքների մեղմացման գործում:
• Բնապահպանական հարցերի շուրջ հասարակության իրազեկության բարձրացում բնապահպանական կրթության, ԶԼՄ-ների և հայաստանցիների շրջանում հասարակայնության հետ կապերի միջոցով:

WWF հայաստանյան գրասենյակը ակտիվորեն և արդյունավետորեն համագործակցում է հետևյալ առանցքային նշանակություն ունեցող գործըկերների հետ.
• Պետական իշխանություններ
__ ՀՀ Բնապահպանության Նախարարություն
__ ՀՀ Գյուղատնտեսության Նախարարություն
• Պետական կառավարման մարմիններ և համայնքներ
• Հասարակական կազմակերպություններ
• Գիտական հաստատություններ
• Միջազգային դոնոր կազմակերպություններ
Հասարակ խավից մինչև կառավարության մակարդակ տարվող աշխատանքները թույլ են տալիս գտնել լավագույն լուծումներ բնության պահպանության համար: