Հայաստանի կենսաբազմազանությանն ուղղված սպառնալիքները պայմանավորված են 3 հիմնական պատճառներով` սոցիալ-տնտեսական, քաղաքական և իստիտուցիոնալ: Սրանք իրենց մեջ ներառում են հանքարդյունաբերությունը, ապօրինի ծառահատումը, որսագողությունը, վայրի կենդանիների անօրինական առևտուրը, գերարածեցումը, խոշորամասշտաբ ձկնորսությունը, ենթակառուցվածքների զարգացումը (խողովակաշարերի անցկացում, ճանապարհաշինություն), գետերի և ջրամբարմերի աղտոտումը և այլն:
Այս սպառնալիքները հանգեցնում են բնական միջավայրերի դեգրադացիային, տեսակների թվաքանակի քչացմանը և էկոլոգիական գործընթացների խաթարմանը` ընդհանուր առմամբ հանգեցնելով կենսաբազմազանության հիմնային կորստին:

Այնուամենայնիվ, բնական միջավայրը չի կարող զերծ մնալ մարդկային գործունեությունից: ՀՀ-ում ամենախոցելի էկոհամակարգերը հանդիսանում են նաև ամենախոցելի տնտեսական տարածքներ: Գյուղացիների ապրելամիջոցներին աջակցություն ցուցաբերելը, ինչպես նաև շրջակա միջավայրի վերաբերյալ բնակչության տեղեկատվության բարձրացումը մեր գործունեության առաջնահերթ բաղադրիչներից են:

WWF հայաստանյան մասնաճյուղը ջանում է նվազեցնել այս սպառնալիքների բացասական ազդեցությունները, որպեսզի պահպանի, վերականգնի և բարելավի համայն հայության գեղատեսիլ և բնական ժառանգությունը: