Աշխատանքային ժողով | WWF
Աշխատանքային ժողով

Posted on 27 November 2018

Սույն թվականի նոյեմբերի 23-ին Վայոց ձորի Վայք քաղաքում տեղի ունեցավ Բնության համաշխարհային հիմնադրամի Էկոլոգիական միջանցքների ծրագրի աշխատանքային հանդիպումը։
Սույն թվականի նոյեմբերի 23-ին Վայոց ձորի Վայք քաղաքում տեղի ունեցավ Բնության համաշխարհային հիմնադրամի Էկոլոգիական միջանցքների ծրագրի աշխատանքային հանդիպումը։

Ժողովին մասնակցեցին WWF Հայաստանի ղեկավարը, Վայոց ձորի մարզպետը, ՀՀ ԲՆ կենսառեսուրսների կառավարման գործակալության, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ԲՆ անտառային կոմիտեի, շահառու համայնքների և պատասխանատու կազմակերպություների ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին 2015 թվականից ծրագրով իրականացված գործողությունները, առկա խնդիրները և 2019 թ. նախատեսվող աշխատանքները՝ հիմնականում թիրախային համայնքներում ներդրումների գերակա ուղղությունները:

Քննարկվեցին նաև որսագողության դեմ պայքարի բարելավման ճանապարհները, այդ թվում,  ՀՀ Բնապահպանության և ընդերքի պետական տեսչական մարմնի և ծրագրի խնամակալների միջև իրավական և գործնական հարաբերությունների հաստատման միջոցով: Որոշվեց պարբերաբար կազմակերպել երկուստեք ուսուցողական և ճանաչողական դասընթացներ՝ նշված ոլորտում արդյունավետ համագործակցության նպատակով:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև շահառու գյուղեր հանդիսացող Խաչիկի և Արտավանի հարակից անտառային տարածքների պահպանման և վերականգնման գործողությունների ծրագիրը, որը կիրականացվի WWF-ի ֆինանսավորմամբ և անտառային կոմիտեի հետ համատեղ ջանքերի շնորհիվ։
GOPA_AM
© WWF Armenia
GOPA_AM
© WWF Armenia