Պատանի ռենջերների ծրագիր | WWF
Պատանի ռենջերների ծրագիր

Posted on 19 July 2018

2017թ․ դեկտեմբերին WWF-Հայաստանը՝ Երևանում Այբ դպրոցի և Գնիշիկ պահպանվող լանդշաֆտի հետ համատեղ, ներկայացրեց «Պատանի ռենջերների ծրագիրը»:
2017թ․ դեկտեմբերին WWF-Հայաստանը՝ Երևանում Այբ դպրոցի և  Գնիշիկ պահպանվող լանդշաֆտի հետ համատեղ, ներկայացրեց «Պատանի ռենջերների ծրագիրը»:  Այս միջազգային նախագիծը նախաձեռնել է EUROPARC ֆեդերացիան 2002 թ․-ին: Այն նպատակ ունի էկոլոգիական կրթության հիման վրա  միավորել երիտասարդներին: Նմանատիպ նախաձեռնությունների  շնորհիվ WWF Հայաստանը ցանկանում է բարձրացնել երիտասարդների բնապահպանական գիտակցությունը։ Ծրագիրը գործում է ԵՄ-ի 19 տարբեր երկրների 80 պահպանվող տարածքներում՝ միավորելով շուրջ  5000 մասնակիցների մի շարք բնապահպանական միջոցառումների միջոցով:

Նախապատրաստական աշխատանքները տեղի են ունեցել դեկտեմբերին, քանի որ  WWF Հայաստանի  աշխատակիցները  և Գնիշիկ պահպանվող լանդշաֆտի մասնագետները մրցույթ էին կազմակերպել՝ որոշելու համար  նախագծի  հաջողակ մասնակիցներին:  «Այբ դպրոցի» աշակերտների առաջին այցը Վայոց Ձորի մարզ էր, հիանալի  մի վայր՝ տեղակայված  Հայաստանի հարավ-արևելքում, որտեղ  գտնվում է Գնիշիկ պահպանվող լանդշաֆտը, երկրորդը՝ փետրվարին էր: Մասնակիցները բաժանվել էին 4 թիմերի՝  էկոտուրիզմի խումբ, հետազոտությունների, համայնքների զարգացում և մեդիա: Թիմերը աշխատանքներ են կատարել տարբեր համայնքներում՝ ուղղված շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։

Թիմերն այցելել են Խաչիկ, Արենի և Եղեգնաձոր համայնքներ, իրականացրել քննարկումներ՝ մտքեր փոխանակելով պահպանվող տարածքի մտահոգող թեմաների և դրանց լուծումների շուրջ: Օրինակ էկոտուրիզմի թիմն արահետների նշագրումներ է կատարել, տեղադրել է տեղեկատվական ցուցանակներ և այլն։

Հետազոտությունների թիմը կատարել է վայրի բնության մշտադիտարկում, տեղադրել է ֆոտո-թակարդներ, հաշվարկել է բեզոարյան այծերին, հետազոտել է մի շարք կենդանիների ոտնահետքեր և այլն:

Համայնքի թիմը կենտրոնացել է դասընթացների կազմակերպման վրա՝ կազմակերպելով մրցույթներ, միջոցառումներ և ներկայացումներ։

Մեդիա թիմը լուսաբանել է այս ամենը՝ ներկայացնելով ամբողջ աշխատանքները յուրօրինակ բովանդակությամբ։  

Երիտասարդ տարիքում բնապահպանական կրթությունը չափազանց կարևոր է՝ պահպանվող տարածքների կայունության ապահովման համար:  Տարբեր համայնքների միջև կարծիքների և եզրակացությունների փոխանակումը օգնում է նաև «Գնիշիկ պահպանվող լանդշաֆտին» բնապահպանական տարբեր նախագծերի իրականացման գործում։ Ծրագրի մասնակիցները կշարունակեն իրենց բնապահպանական կրթությունը՝ խորանալով շրջակա միջավայրի պահպանության համար ընդհանուր պատասխանատվության հարցերում:

Հուսով ենք, որ այս էկոլոգիական կրթության մոդելը կարելի է ներկայացնել նաև Հայաստանի այլ պահպանվող տարածքներում՝ ներգրավելով ավելի շատ պատանիների հարակից համայնքներից։
WWF Հայաստանի բնապահպանական գծով պատասխանատու Արսեն Գասպարյանը նշում է, որ բոլոր մասնակիցների կողմից տրված գնահատականը մինչ օրս գերազանց է եղել: Մասնակիցները հնարավորություն ունեցան բացահայտել Հայաստանում իրենց համար նոր վայրեր, ծանոթացան մի շարք հետաքրքիր մարդկանց հետ, ձեռք բերեցին մի շարք գիտելիքներ։ Սա երկկողմանի շահավետ է թե՛ դպրոցների և թե՛ պահպանվող տարածքների համար։

 
Junior Rangers Programme in Armenia
© WWF Armenia
Junior Rangers Programme in Armenia
© WWF Armenia
Junior Rangers Programme in Armenia
© WWF Armenia