Մեկնարկեց «Պատանի ռենջերներ» նախագծի 2-րդ փուլը | WWF

Մեկնարկեց «Պատանի ռենջերներ» նախագծի 2-րդ փուլը

Posted on 29 March 2018    
Junior Ranger
© WWF-Armenia

Մեկնարկեց «Այբ»-ի և WWF-Հայաստանի գործակցության արդյունքում առաջացած երկրորդ՝ «Պատանի ռենջերներ» նախագծի աշխատանքային եռամսյա ծրագրի առաջին փուլը։

«Պատանի ռենջերներ» (անգլ․՝ Junior Rangers)  նախագծի նպատակը Հայաստանում բնության հատուկ տարածքներում էկոտուրիզմ զարգացնելն է, դպրոցական աշակերտների մեջ բնության հանդեպ սեր արթնացնելը և ինքնազարգացումը։

Փետրվարի 25-ին նախագծին մասնակցող այբեցիները մեկնեցին Վայոց ձոր, որտեղից էլ նախօրոք բաժանված երեք թիմերը՝ «Էկոտուրիզմ», գիտահետազոտական թիմ և համայնքների հետ աշխատող թիմ, սկսեցին շաբաթներով պլանավորած իրենց աշխատանքների իրականացումը։ Ժամանման պահին «Այբ»-ի թիմին միացան նաև Արենի և Խաչիկ համայնքների դպրոցների աշակերտները՝ ծանոթանալու և գալիք աշխատանքները համատեղ ուժերով իրականացնելու համար։ Ծանոթանալուց հետո ամենքն անցան իրենց գործին՝ ուղևորվելով տարբեր ուղղություններով։ Գիտահետազոտական խումբն իր աշխատանքներն իրականացնում էր «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտում, «Էկոտուրիզմ»-ի երեխաներն ուղևորվեցին Եղեգնաձոր, իսկ  համայնքների հետ աշխատող խումբը հանդիպում-դասեր անցկացրեց Արենիի դպրոցում։

Բոլորը նպատակաուղղված աշխատում էին և տրված խնդիրների վերաբերյալ քննարկումներ անում համաթիմակիցների հետ։

Խմբերից յուրաքանչյուրը, գոհ իր առաջին այցի արդյունքներից, վերադարձավ տուն՝ նոր գաղափարներով և ուժերով զինվելու երկրորդ՝ արդեն գիշերակացով այցին պատրաստվելու համար։

Հոդվածը՝ Սերգեյ Բադալյանի

Junior Ranger
© WWF-Armenia Enlarge
Junior Ranger
© WWF-Armenia Enlarge

Subscribe to our mailing list

* indicates required