Նոր հակահրդեհային մեքենա «Ջրվեժ» անտառապարկին | WWF
Նոր հակահրդեհային մեքենա «Ջրվեժ» անտառապարկին

Posted on 25 February 2018

Ս.թ. փետրվարի 23-ին «Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը» (WWF-Հայաստանը) «Անդրսահմանային միացյալ քարտուղարության 3-րդ փուլ» ծրագրի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառապարկին նվիրաբերել է բարձրակարգ հակահրդեհային տեխնիկա։
Ս.թ. փետրվարի 23-ին «Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը» (WWF-Հայաստանը) «Անդրսահմանային միացյալ քարտուղարության 3-րդ փուլ» ծրագրի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառապարկին նվիրաբերել է բարձրակարգ հակահրդեհային տեխնիկա։

Միջոցառմանը ներկա են եղել բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը, բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, «Բնության համաշխարհային հիմնադրամի» տնօրեն Կարեն Մանվելյանը և «Ջրվեժ» անտառապարկի տնօրեն Լևոն Գաբրիելյանը։ 

Հրշեջ պոմպերով հակահրդեհային ամենագնաց մեքենան կարող է հաղթահարել ամենաբարդ տեղանքներն ու կարող է կիրառվել նաև փրկարարական նպատակներով: Մեքենան կարելի է օգտագործել նաև ոռոգման նպատակներով հատկապես այն տարածքներում, որտեղ ոռոգման համակարգը բացակայում է։

Անտառապարկի աշխատակիցներին հակահրդեհային մեքենայի հետ միասին տրամադրվել է նաև համապատասխան համազգեստ, ինչպես նաև այլ անհրաժեշտ սարքավորումներ, որոնք կօգնեն անտառապարկի պահպանության աշխատանքներին։

Ամռանը բռնկված հրդեհներից հետո սա արդեն երկրորդ անգամն է, ինչ «Բնության համաշխարհային հիմնադրամն» աջակցում է պահպանվող տարածքներին հակահրդեհային տեխնիկայի հարցում։ Անցյալ տարվա հոկտեմբեր ամսին WWF-Հայաստանի կողմից ամբողջովին վերանորոգվել և թարմացվել է «Խոսրովի անտառ պետական արգելոցի» հրշեջ մեքենան, ինչպես նաև տրամադրվել է հակահրդեհային այլ սարքավորումներ։

«Բնության համաշխարհային հիմնադրամը» մշտապես աջակցում է Հայաստանի պահպանվող տարածքներին՝ տրամադրում է տեխնիկա, նպաստում պահպանվող տարածքների հզորացմանը, կարողությունների ընդլայնմանը, կազմակերպում է դասընթացներ, վարժանքներ և այլն։ 
Car for Jrvezh
© WWF-Armenia
Car for Jrvezh
© WWF-Armenia