Նորարարական մոտեցումներ կենսաբազմազանության պահպանության համար | WWF

Նորարարական մոտեցումներ կենսաբազմազանության պահպանության համար

Posted on 19 December 2017    
Solar Panel
© WWF-Armenia
Այսուհետ, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կազմի մեջ մտնող «Արևիք» ազգային պարկի աշխատակիցները հնարավորություն կունենան շուրջօրյա ռեժիմով առցանց տեսախցիկների օգնությամբ հսկելու ազգային պարկի նույնիսկ ամենահեռավոր տարածքները, ինչն էականորեն կնպաստի ազգային պարկի արդյունավետ պահպանության ապահովմանը և որսագողության նվազմանը։

Այս ամենը հնարավոր է դարձել 4 առցանց տեսախցիկների տեղադրման արդյունքում, որոնք փորձնական նպատակով առաջին անգամ սնուցվելու են արևային էներգիայով։ Համակարգը կրում է պիլոտային բնույթ և դրական արդյունքի դեպքում այն կընդլայնվի, ինչպես նաև կարող է կիրառվել ՀՀ բնության հատուկ պահպանվող այլ տարածքներում:

Նախագիծն իրականացվել է WWF-Հայաստանի «Ընձառյուծի պահպանության ծրագրի» և HSBC Բանկ Հայաստանի կողմից ֆինանսավորված «Պահպանենք Հայաստանի վտանգված կենդանատեսակները» ծրագրի շրջանակներում։

Այս տարի WWF-Հայաստանն արդեն երկրորդ անգամ է ազգային պարկերում տեղադրում արևային պանելներ՝ Դիլիջան ազգային պարկում և այժմ «Արևիք»  ազգային պարկում։ Նորարարական մոտեցումների կիրառությունը բնության պահպանության ոլորտում հնարավորություն է տալիս բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը, իսկ որ ամենակարևորն է ունենալ առավել կանաչ Հայաստան: 
Solar Panel
© WWF-Armenia Enlarge
Arevik National Park, Syunik Region
© WWF-Armenia Enlarge

Subscribe to our mailing list

* indicates required