Համագործակցություն շահագրգիռ կողմերի հետ | WWF

Համագործակցություն շահագրգիռ կողմերի հետ

WWF հայաստանյան գրասենյակը աշխատում է տեղական համայնքների, պետական գործակալությունների, գործընկեր ՀԿ-ների և առանցքային նշանակություն ունեցող գործարար շրջանակների հետ` իրականացնելու ծրագրեր, որոնք կապահովեն այս խիստ յուրահատուկ վայրերի երկարաժամկետ անվտանգությունը:

Սա նշանակում է, որ մենք առնչություն ունենք սոցիալ-տնտեսական և քաղաքական հիմնահարցերի հետ, որոնք կենսական նշանակություն ունեն մարդկանց կայուն ապրուստի միջոցների ապահովման և էկոհամակարգերի համար: WWF-ն մյուսների հետ համագործակցության և ամուր բնության  պահպանության լուծումների համար միջնորդելու իր կարողությամբ եզակի տեղ է գրավում:

Դոնորներից, անդամներից, տեղական գործընկերներից, կառավարությունից, թափ առնող մասնավոր հատվածից և գիտնականներից ստացվող շարունակական վստահության և աջակցման պայմաններում մենք միշտ կգտնենք դեպի առաջ տանող ուղին: Մենք հրավիրում ենք ձեզ միանալու մեզ մեր կենդանի մոլորակ պահպանելու և պաշտպանելու գործում:

WWF հայաստանյան գրասենյակը  ակտիվորեն և արդյունավետորեն համագործակցում է շահագրգիռ կողմերի` ներառյալ գործարար աշխարհի, համայնքային անդամների, ՀԿ-ների, դոնոր գործակալությունների, գործընկերների, արգելոցների և ազգային պարկերի ղեկավարների, Բնապահպանության Նախարարության և Հայաստանի  շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող  այլ գործակալությունների հետ:

Ամենացածր օղակներից մինչև կառավարական մակարդակ տարվող աշխատանքները հավաստիացնում են, որ համագործակցված ծրագրերը կհանգեցնեն բնության պահպանության լավագույն լուծումների:

Մեր հիմնական գործընկերներն են`

·         «Հայաստանի Անտառներ» ՀԿ

·         «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն»  (AGBU) Amenian General Benevolent Union

·         «Էյ- Թի-Փի»  Բարեգործական Հիմնադրամը (ATP)

·         Հայաստանի Ամերիկյան Համալսարանը

·         Հայաստանի Ամերիկյան Համալսարանի  «Հակոբյանի անվան Շրջակա Միջավայրի Կենտրոնը» Environmental and Conservation Research Center