Հայաստանի բնության պահպանությանն ուղղված մեր աշխատանքները | WWF

Հայաստանի բնության պահպանությանն ուղղված մեր աշխատանքները

Շրջակա միջավայրի և նրանով պայմանավորված կենսազանգվածի պաշտպանությանն ուղղված երկար տարիների ակտիվ ջանքերից հետո WWF-ի անձնակազմը եկավ եզրակացության, որ միմիայն կառավարության, գործարար աշխարհի, այլ կազմակերպությունների, տեղական բնակչության և հասարակության կողմից մեծ կամքի դրսևորման և ազնիվ համագործակցության արդյունքում է հնարավոր ունենալ հաջողություն` մեղմացնելու աղքատությունը և պահպանելու մեր փխրուն մոլորակի վերականգնվող և կյանքի համար անհրաժեշտ ռեսուրսները:
• WWF-ը իր ուշադրությունը կենտրոնացնում է ճգնաժամային վիճակում գտնվող վայրերի և հիմնահարցերի վրա և համագործակցային գործունեություն է ծավալում Երկիր մոլորակի վիճակը շոշափելիորեն փոխելու համար: Այս նպատակը իրագործելիս մենք առաջնայնություն ենք տալիս այն տարածքներին, որոնք կենսաբազմազանության առումով նշանակալի դեր ունեն ամբողջ աշխարհի մակարդակով: Մենք դրանք անվանում ենք “գլոբալ Էկոտարածաշրջաններ”:

Երեք բիոմներ. WWF-ն աշխատում է 3 բիոմների պահպանության ուղղությամբ` անտառային էկոհամակարգեր, քաղցրահամ ջրերի էկոհամակարգեր և ծովային էկոհամակարգեր: Սրանք իրենց մեջ ներառում են աշխարհի կենսաբազմազանության հիմնական մասը և մեզ ապահովում են բնության կողմից ստեղծվող բարիքներով, որոնցից էլ կախված է մեր կյանքը և նրա որակը:

Բույսերի և կենդանիների տեսակների խնդիրը. WWF-ն առանձնացրել է նաև բուսական և կենդանական աշխարհի այն տեսակները, որոնց պահպանությունը հատուկ մտահոգության առարկա է և կենսաբանորեն անհրաժեշտ է մյուս տարատեսակների պահպանության համար:


Ամենամեծ համաշխարհային սպառնալիքը. WWF-ի հիմնական մտահոգության առարկան է նաև աշխարհով մեկ կենսաբազմազանության համար թաքնված սպառնալիք հանդիսացող Կլիմայի փոփոխության երևույթը:

Աշխարհի կենսաբանորեն կարևոր տարածքները. մենք դրանք անվանում ենք “Էկոտարածաշրջաններ”, որոնք գրեթե 200-ից ավելի են: WWF-ն իր ջանքերը կենտրոնացնում է նրանց վրա, որոնք գիտականորեն դասվում են ամենաշատ օգնության կարիք ունեցողների շարքին, և այդ առումով ունենում է հնարավորինս դրական արդյունքներ:


Թիրախային ծրագրեր. WWF-ի բոլոր աշխատանքային ծրագրերում առանձնացվել են հատուկ պահպանության ենթակա թիրախային տարածքներ, որոնք անհրաժեշտ են WWF-ի առաքելությանը հասնելու համար: Դրանք պետք է նաև համապատախանեցվեն պահպանության խստապահանջ չափանիշներին:

Տարածաշրջանի վերաբերյալ

2004-2006թթ. ընթացքում WWF հայաստանյան գրասենյակը համակարգել է Կովկասի տարածաշրջանի համար «Էկոտարածաշրջանային Բնապահպանական Ծրագիրը» (ECP), որը հանդիսանում է հատուկ մշակված ռազմավարություն տարածաշրջանի համար և ստորագրվել է բոլոր անդամ երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, ՌԴ հյուսիս-կովկասյան մասի, Հյուսիս-արևելյան Թուրքիայի, Հյուսիս-արևմտյան Իրանի Բնապահպանության նախարարների կողմից:

Պահպանման ենթակա տարածաշրջաններ

WWF-հայաստանյան մասնաճյուղը իրագործում է ծրագրեր հետևյալ 6 բնագավառներում.


• Ինստիտուցիոնալ զարգացում և հզորությունների ստեղծում պահպանվող տարածքներին տեխնիկական աջակցության տրամադրման միջոցով:
• Պահպանվող տարածքների համակարգի (Էկոցանցի) ստեղծում` կառավարության կողմից ծրագրավորված նոր պահպանվող տարածքներ հիմնման միջոցով:
• Վտանգված տեսակների պահպանություն (կովկասյան ընձառյուծ, հայկական մուֆլոն, բեզոարյան այծ և այլն):
• Բնական ռեսուրսների կայուն օգտագործման ապահովում և գյուղական համայնքնրում այլընտրանքային ապրելամիջոցների տրամադրում:
• Բնապահպանական կրթության, տեղեկատվության, ինչպես նաև ԶԼՄ-ների միջոցով բնապահպանական հարցերի վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացում: