WWF-Հայաստանի վերաբերյալ տեսաֆիլմը ցուցադրվեց Երևանի միջազգային կանանց ասոցիացիային



Posted on 04 July 2014  | 
ԵՄԿՄ-ի խորհրդի նիստը
© WWF-ՀայաստանEnlarge
Ընդունելով Երևանում միջազգային կանանց միավորման (ԵՄԿՄ) հրավերը, WWF-Հայաստանը ԵՄԿՄ-ի խորհրդի նիստի ժամանակ ցուցադրեց WWF-ի Հայաստանում գործունեությունը և բնության պահպանության ձեռքբերումները ներկայացնող տեսաֆիլմը: Ցուցադրությունը տեղի ունեցավ ս/թ հունիսի 2-ին, Ռոյալ Թուլիփ Գրանդ հյուրանոցում: ԵՄԿՄ-ի անդամները հանդիսանում են Հայաստանում գործող տարբեր միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ինչպես նաև դիվանագիտական պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների կանայք:

Ֆիլմը ԵՄԿՄ անդամների մոտ առաջացրեց մեծ հետաքրքրություն WWF-Հայաստանի գործունեության հանդեպ: Ֆիլմի դիտումից հետո սկսցվեց եռանդուն քննարկում, որի ընթացքում միության անդամները բարձրացրեցին տարբեր հարցեր՝ վերաբերվող պահպանվող տարածքներին, դրանք մուտք գործելու մատչելիությանը, ճանապարհների վիճակին, այնտեղ այցեր կազմակերպմանը, արգելոցների և ազգային պարկերի կառույցներին, անօրինական որսին և ծառահատումներին, ընձառյուծների ներկայիս քանակին և այլն:

Միջոցառման ավարտին, միավորման անդամներին տրամադրվեցին տեղեկատվական փաթեթներ՝ WWF-Հայաստանի ծրագրերին առնչվող տարբեր նյութեր, այդ թվում բրոշյուրներ և սկավառակներ: Ֆիլմի ցուցադրությունը փոխգործակցության, ինչպես նաև WWF-Հայաստանի և ԵՄԿՄ-ի միջև հետագա հնարավոր համագործակցություն ծավալելու լավ հնարավորություն էր:

Ֆիլմը կորող եք դիտել այցելելով այստեղ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել.

Գեռա Ոսկանյան
Համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար
Հեռ. +374 10 58 89 83 (ներքինը` 14)
Էլ.փոստ. gvoskanyan@wwfcaucasus.org  
ԵՄԿՄ-ի խորհրդի նիստը
© WWF-Հայաստան Enlarge
Ֆիլմի ցուցադրումը
© WWF-Հայաստան Enlarge
Ֆիլմի ցուցադրումը
© WWF-Հայաստան Enlarge

Subscribe to our mailing list

* indicates required