WWF-ը նշեց Հայաստանում գործունության տասնամյակը և բնության պահպանության ձեռքբերումները



Posted on 24 June 2014  | 
WWF-Հայաստանի տասնամյակին նվիրված միջոցառում
© WWF-ՀայաստանEnlarge
Ս.թ. հունիսի 19-ին WWF-ը տոնեց Հայաստանում գործունեության տասնամյակը: Երևանի Բուսաբանական այգում կազմակերպված միջոցառմանը ներկա պաշտոնական հյուրերին, դիվանագիտական պատվիրակությունների ներկայացուցիչներին, միջազգային և հասարակական կազմակերպություններին և բնասերներին WWF-Հայաստանը ներկայացրեց Հայաստանի բնաշխարհի պահպանությանը միտված իր տասնամյա ուղին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ բնապահպանության նախարարը, ՀՀ Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչը, ՀՀ Շվեյցարիայի համադաշնության դեսպանը, WWF կովկասյան ծրագրային գրասենյակի տնօրենը, WWF-Ռուսաստանի տնօրենը:

Ներկայացվեցին Հայաստանում կատարված աշխատանքները և ձեռքբերումները, ինչպես նաև քննարկվեցին հետագա ծրագրերը: Միջոցառման հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու WWF-Հայաստանի կողմից իրականացված ծրագրերին՝ այդ թվում լուսանկարների և տեղեկատվական ֆիլմի միջոցով: Լուսանկարների մի մասում ցուցադրված էր հայկական բնաշխարհի կենսաբազմազանությունը` ներառյալ վտանգված և հատուկ պահպանության կարիք ունեցող կենդանիներն ու բույսերը, իսկ մյուս մասում՝ WWF-Հայաստանի կողմից իրականացված ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքները:

Միջոցառման ժամանակ շնորհվեցին «WWF-Հայաստանի լավագույն գործընկեր» մրցանակները: Այնուհետև պաշտոնապես բացվեց ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի հետ համատեղ ստեղծված նոր տնկարանը՝ WWF-Շվեցարիայի ֆինանսավորած ծրագրի շրջանակներում:

«Սկսած 2002 թ.-ից WWF-ի իրականացվող ծրագրերի արդյունքում տեխնիկապես հզորացվել են 35 500 հա տարծքով բնության հատուկ պահպանվող տարածքներ (ԲՀՊՏ)` «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցները, ինչպես նաև ստեղծվել և հետագայում տեխնիկապես հզորացվել են 91,700 հա նոր ԲՀՊՏ-ներ` «Արևիկ» և «Արփի լիճ» ազգային պարկերը, «Զանգեզուր» և «Խուստուփ» արգելավայրերը, «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտը, որոնք կազմում են ՀՀ ընհանուր տարածքի 3.1 %-ը», - իր ողջույնի խոսքի մեջ ասաց Կարեն Մանվելյանը՝ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրենը:

WWF-ը գործում է Հայաստանում 2002թ-ից, իսկ 2006թ-ի նոյեմբերին Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը՝ WWF-Հայաստանը պաշտոնապես գրանցվել է Հայաստանում՝ հանդիսանալով WWF Կովկասյան ծրագրային գրասենյակի մի մաս:

Իր գործունեության ընթացքում WWF-Հայաստանը իրականացրել է բազմաթիվ ծրագրեր ուղղված կենսաբազմազանության պահպանությանը, բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացմանը, վտանգված տեսակների և էկոհամակարգերի պահպանությանը և վերականգմանը, համայնքների զարգացմանը և բնապահպանական իրազեկմանը։ Մասնավորապես, Լոռու և Տավուշի մարզերում կատարվել են անտառապատման և անտառվերականգնման աշխատանքներ մոտ 850 հա տարածքի վրա, իսկ Սյունիքի, Վայոց Ձորի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի ավելի քան 25 համայնքներում իրականացվել են համայնքնային զարգացման ծրագրեր՝ ուղղված բնական պաշարների պահպանությանը և կայուն օգտագործմանը։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել.

Գեռա Ոսկանյան
Համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար
Հեռ. +374 10 58 89 83 (ներքինը` 14)
Էլ.փոստ. gvoskanyan@wwfcaucasus.org 
WWF-Հայաստանի տասնամյակին նվիրված միջոցառում
© WWF-Հայաստան Enlarge
ՀՀ Բնապահպանության նախարար` պրն. Արամայիս Գրիգորյան
© WWF-Հայաստան Enlarge
ՀՀ Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպան՝ պրն. Ռայներ Մորել
© WWF-Հայաստան Enlarge
WWF կովկասյան ծրագրային գրասենյակի տնօրեն՝ պրն. Գիորգի Սանադիրաձե
© WWF-Հայաստան Enlarge
WWF-Հայաստանի տասնամյակին նվիրված միջոցառում
© WWF-Հայաստան Enlarge
WWF կովկասյան ծրագրային գրասենյակի բնապահպանության բաժնի տնօրեն՝ պրն. Նուգզար Զազանաշվիլի
© WWF-Հայաստան Enlarge
Ձախից ՀՀ Բնապահպանության նախարար` պրն. Արամայիս Գրիգորյանը և WWF-Հայաստանի տնօրեն՝ պրն. Կարեն Մանվելյանը
© WWF-Հայաստան Enlarge
WWF-Հայաստանի տասնամյակին նվիրված միջոցառում
© WWF-Հայաստան Enlarge
WWF-Հայաստանի տասնամյակին նվիրված միջոցառում
© WWF-Հայաստան Enlarge
Ձախից ՀՀ Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպան՝ պրն. Ռայներ Մորելը և WWF-Հայաստանի տնօրեն՝ պրն. Կարեն Մանվելյանը
© WWF-Հայաստան Enlarge
Ձախից WWF-Հայաստանի տնօրեն՝ պրն. Կարեն Մանվելյանը և Հայաստանում Եվրամիության պատվիրակությունից՝ պրն. Ջոն Բարքերը
© WWF-Հայաստան Enlarge
Ձախից IWAY-ի նախագահ՝ Էլլա Բարքերը, Հայաստանում Եվրամիության պատվիրակությունից՝ Ջոն Բարքերը և WWF-Գերմանիայից՝ Մաթիաս Լիխթենբերգերը
© WWF-Հայաստան Enlarge
Ձախից WWF-Ռուսաստանի տնօրեն՝ պրն. Իգոր Չեստինը և WWF-Հայաստանի տնօրեն՝ պրն. Կարեն Մանվելյանը
© WWF-Հայաստան Enlarge
ՀՀ Շվեյցարիայի համադաշնության դեսպան՝ պրն. Լուկաս Գասերը
© WWF-Հայաստան Enlarge
Ձախից WWF-Հայաստանի տնօրեն՝ պրն. Կարեն Մանվելյանը և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչ՝ պրն. Արմեն Մարտիրոսյանը
© WWF-Հայաստան Enlarge
WWF-Հայաստանի տնօրեն՝ պրն. Կարեն Մանվելյանը
© WWF-Հայաստան Enlarge
Տնկարանի բացման արարողությունը: Ձախից ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի տնօրեն՝ պրն. Ժիրայր Վարդանյանը, WWF-Հայաստանի տնօրեն՝ պրն. Կարեն Մանվելյանը և ՀՀ Շվեյցարիայի համադաշնության դեսպան՝ պրն. Լուկաս Գասերը:
© WWF-Հայաստան Enlarge
Նոր տնկարանը Երևանի բուսաբանական այգում
© WWF-Հայաստան Enlarge
WWF-Հայաստանի աշխատակազմը
© WWF-Հայաստան Enlarge
WWF-Հայաստանի տասնամյակին նվիրված միջոցառում
© WWF-Հայաստան Enlarge
WWF-Հայաստանի աշխատակազմը
© WWF-Հայաստան Enlarge
WWF-Հայաստանի տասնամյակին նվիրված միջոցառում
© WWF-Հայաստան Enlarge
WWF-Հայաստանի տասնամյակին նվիրված միջոցառում
© WWF-Հայաստան Enlarge

Subscribe to our mailing list

* indicates required