Եվրոպայի օրը Հայաստանում



Posted on 31 May 2014  | 
Եվրոպայի օր Հայաստանում
© WWF-ՀայաստանEnlarge
Հայաստանում ԵՄ Պատվիրակությունը 2014թ-ի մայիսի 17-ից 24-ը կազմակերպել էր Եվրոպայի օրվա տեղեկատվական շաբաթ։ Միջոցառումների շարքը ուղղված էր ԵՄ անդամ պետությունների և Հայաստանում ԵՄ օժանդակությամբ իրականացվող ծրագրերի վերաբերյալ տեղեկությունների տարածմանը, մշակութային և նորարար Եվրոպայի բացահայտմանը՝ մասնակցելով մշակութային և գեղարվեստական միջոցառումներին, ինչպես նաև ԵՄ-Հայաստան հարաբերությունների, եվրոպական մշակույթի և նորարարությունների շուրջ մտքերի փոխանակմանը և տարբեր առնչվող թեմաների քննարկմանը:

Տեղեկատվական շաբաթվա շրջանակներում մայիսի 24-ին Երևանի ազատության հրապարակում կազմակերպվել էր տեղեկատվական ցուցահանդես: WWF-Հայաստանը ներկայացրեց ԵՄ ֆինանսավորվող երկու ծրագրերը՝ անտառների տրանսֆորմացիայի տարածաշրջանային ծրագիրը և ENPI FLEG 2 ծրագիրը: FLEG 2 ծրագիրը իրականացնող բոլոր երեք կազմակերպությունները (Համաշխարհային բանկ, IUCN և WWF) ներկա էին ցուցահանդեսին:

Լայնորեն տարածվեցին երկու ծրագրերի վերաբերյալ տեղեկատվական նյութերը, այդ թվում հայերեն և անգլերեն լեզուներով բրոշյուրները: Այցելուները ստացան տեղեկություններ WWF-Հայաստանի և ԵՄ ֆինանսավորվող երկու ծրագրերի մասին, ինչպես նաև պատասխաններ առնչվող հարցերին, իսկ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալ ցանկացողներին տրամադրվեցին հղումներ: Ցուցահանդեսը նոր կապեր հաստատելու և հետագա համագործակցություն ծավալելու լավ հնարավորություն էր:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել.

Գեռա Ոսկանյան
Համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար
Հեռ. +374 10 58 89 83 (ներքինը` 14)
Էլ.փոստ. gvoskanyan@wwfcaucasus.org

Սիրանուշ Գալստյան
Ծրագրի համակարգող
Հեռ. +374 10 58 89 83 (ներքինը` 14)
Էլ.փոստ. sgalstyan@wwfcaucasus.org

Արթուր Ալավերդյան
Ծրագրի համակարգող
Հեռ. +374 10 58 89 83 (ներքինը` 17)
Էլ.փոստ. aalaverdyan@wwfcaucasus.org
Եվրոպայի օր Հայաստանում
© WWF-Հայաստան Enlarge
Եվրոպայի օր Հայաստանում
© WWF-Հայաստան Enlarge
Եվրոպայի օր Հայաստանում
© WWF-Հայաստան Enlarge
Եվրոպայի օր Հայաստանում
© WWF-Հայաստան Enlarge
Եվրոպայի օր Հայաստանում
© WWF-Հայաստան Enlarge

Subscribe to our mailing list

* indicates required