Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագրի պիլոտային տարածքը դիպլոմային աշխատանքի թեմա



Posted on 26 February 2014  | 
Աջից՝ Սիրանուշ Գալստյանը և Մերի Ամիրզյանը - այց ծրագրի տարածք
© WWF ՀայաստանEnlarge
Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Իջևանի մասնաճյուղի չորրորդ կուրսի ուսանող Մերի Ամիրզյանի ավարտական աշխատանքի թեման վերաբերում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող և WWF-ի կողմից իրականացվող «Հարավային Կովկասի երկրներում անտառների տրանսֆորմացիայի միջոցով անտառային էկոհամակարգերի կայունության բարձրացում կլիմայի փոփոխության նկատմամբ» ծրագրին։ Ծրագրի պիլոտային տարածքներից մեկը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Նոյեմբերյանի անտառտնտեսության Կողբի անտառապետությունում գտնվող «Նոյեմբերյան» տարածքը (մոտ 78 հա) ընտրվել է որպես աշխատանքի թեմա։ Այն որոշվել է 2013թ-ի գարնանը, որից հետո ուսանողը սկսել է աշխատանքները՝ ներառյալ բազմաթիվ այցեր ծրագրի տարածք, հանդիպումներ անտառտնտեսության աշխատակիցների հետ, քննարկումներ և դաշտային դիտարկումներ։ Ավարտական աշխատանքը ղեկավարում է վերոնշյալ ծրագրի համակարգող, ինչպես նաև ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի անտառագիտության ամբիոնի վարիչ՝ Արթուր Ալավերդյանը։

Անտառի տրանսֆորմացիայի ծրագրով մարդկային հզորությունների ստեղծման շրջանակներում Մերի Ամիրզյանը մասնակցել է մի շարք միջոցառումների, այդ թվում ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի ուսանողներին և դասախոսներին ուղղված իրազեկության բարձրացման և կրթական միջոցառմանը (նոյեմբերի 7, 2013 թ․, Իջևան, Սպիտակ պիլոտային տարածք), համայնքային աշխատանքային հանդիպմանը Կողբ համայնքում (նոյեմբերի 12, 2013 թ․, Կողբ, Տավուծի մարզ) և միջազգային խորհրդատու Դիրք Ֆրանկենհաուզերի կողմից անցկացված կլիմայի փոփոխության և անտառի տրանսֆորմացիայի ուսուցմանը (փետրվարի 18, 2014թ․, Երևան)։

Իրականացվել են նաև համատեղ դաշտային այցեր ծրագրի անձնակազմի հետ ՝ տարբեր առնչվող հարցերի քննարկման և դաշտային գործողությունների արդյունքների դիտարկման նպատակով։ Ուսանողը մշտական կապ է պահպանում ծրագրի հետ՝ ստանալով անհրաժեշտ տեղեկություններ (անտառի տրանսֆորմացիայի պլան, փոփոխություններ, դաշտային գործողություններ և այլն), ինչպես նաև հայտնելով իր աշխատանքի առաջընթացի մասին։

Ավարտական աշխատանքի ներկայացումը և պաշտպանությունը պալանավորվում է համալսարանում 2014թ-ի մայիսին․անտառի տրանսֆորմացիայի ծրագրի անձնակազմը պատրաստվում է մասնակցել միջոցառմանը։

Եվրամիության կողմից ֆինանսավորվող անտառի տրանսֆորմացիայի ծրագրի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ այցելելով այստեղ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել.

Սիրանուշ Գալստյան
Ծրագրի համակարգող
Հեռ. +374 10 58 89 83 (ներքինը` 14)
Էլ.փոստ. sgalstyan@wwfcaucasus.org

Արթուր Ալավերդյան
Ծրագրի համակարգող
Հեռ. +374 10 58 89 83 (ներքինը` 17)
Էլ.փոստ. aalaverdyan@wwfcaucasus.org

Գեռա Ոսկանյան
Համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար
Հեռ. +374 10 58 89 83 (ներքինը` 14)
Էլ.փոստ. gvoskanyan@wwfcaucasus.org 
Աջից՝ Սիրանուշ Գալստյանը և Մերի Ամիրզյանը - այց ծրագրի տարածք
© WWF Հայաստան Enlarge
Կլիմայի փոփոխության և անտառի տրանսֆորմացիայի ուսուցման ժամանակ
© WWF Հայաստան Enlarge
Ուսանողների և դասախոսների այց Սպիտակ պիլոտային տարածք
© WWF Հայաստան Enlarge
Համայնքային աշխատանքային հանդիպում Կողբում
© WWF Հայաստան Enlarge
Մերի Ամիրզյանը մյուս ուսանողների հետ միասին ծրագրի պիլոտային տարածք այցի ժամանակ
© WWF Հայաստան Enlarge
Իրազեկության բարձրացման և կրթական միջոցառում ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղում
© WWF Հայաստան Enlarge

Subscribe to our mailing list

* indicates required