Ղեկավար կոմիտեի նիստ Եվրամիության կողմից ֆինանսավորվող անտառի տրանսֆորմացիայի ծրագրի շրջանակում



Posted on 20 December 2013  | 
Ղեկավար կոմիտեի մասնակիցները
© WWF ՀայաստանEnlarge
2013թ-ի դեկտեմբերի 16-ին WWF հայաստանյան մասնաճյուղի գրասենյակում կայացավ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հարավային Կովկասի երկրներում անտառների տրանսֆորմացիայի միջոցով անտառային էկոհամակարգերի կայունության բարձրացում կլիմայի փոփոխության նկատմամբ» տարածաշրջանային ծրագրի Ղեկավար կոմիտեի երկրորդ նիստը: Նիստին մասնակցեցին ներկայացուցիչներ Հայաստանում Եվրամիության պատվիրակությունից, ՀՀ գյուղատնտեսության և բնապահպանության նախարարություններից, ներառյալ «Հայանտառ» ՊՈԱԿ-ից, Կենսառեսուրսների կառավարման գործակալությունից և «Զիկատար» բնապահպանական կենտրոնից, ինչպես նաև ներկայացուցիչներ Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնից և «Էյ-Թի-Փի» հիմնադրամից:

Բացման և ողջույնի խոսքերով հանդես եկան Կարեն Մանվելյանը (WWF հայաստանյան մասնաճյուղ), Ջոն Բարքերը (Հայաստանում Եվրամիության պատվիրակություն) և Մաթիաս Լիխտենբերգերը (WWF Գերմանիա): Այնուհետ ծրագրի ազգային համակարգող Սիրանուշ Գալստյանը ներկայացրեց զեկույց ծրագրի վերջին տարվա ընթացքում իրականացված գործողությունների վերաբերյալ՝ ներառյալ ծրագրի հաջողությունները և ձեռքբերումները, մարտահրավերները և դժվարությունները, ինչպես նաև պլանավորված գործողությունները, որոնք նախատեսվում է իրականացնել մինչև ծրագրի ավարտ 2014 թ-ին: Դրան հաջորդեցին հարցեր և պատասխաններ, իսկ այնուհետ ծավալվեց քննարկում ծրագրի և այլ առնչվող հարցերի վերաբերյալ:

Մասնավորապես նշվեց նման անտառային ծրագրերի համար ավելի երկար իրականացման ժամկետի և դրանց ավարտից հետո գործողությունների շարունակականության ապահովման կարևորության մասին: Ծրագրի հզորությունների ստեղծման և լրատվական միջոցների հետ աշխատանքի բաղադրիչները նշվեցին ծրագրի ուժեղ կողմերի շարքում, քանի որ ուսումնական մոդուլը և անտառի տրանսֆորմացիայի ուղեցույցերը ծառայելու են որպես հիմք հետագայում ծրագրի գործողությունները Հայաստանի այլ տարածքներում կրկնօրինակելու համար: Միևնույն ժամանակ շեշտվեց լրացուցիչ ուսուցումների կարիքը հատկապես լրագրողների համար, որպեսզի նրանք ավելի հստակ պատկերացում ունենան առնչվող հարցերի մասին և ավելի լավ լուսաբանեն դրանք լայն հանրության համար: Ընդհանուր եզրակացվեց, որ ծրագրով լավ առաջընթաց է գրանցվել ծրագրի նպատակների իրականացման ուղղությամբ, ներառյալ Լոռու և Տավուշի մարզերում գտնվող պիլոտային տարածքները, ինչպես նաև համայնքային ներգրավումը ծրագրերի գործողություններում՝ համապատասխան իրազեկության բարձրացման և տեղեկությունների տրամադրման գործողություններով:

Եվրամիության կողմից ֆինանսավորվող անտառի տրանսֆորմացիայի ծրագրի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ այցելելով այստեղ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել.

Սիրանուշ Գալստյան
Ծրագրի համակարգող
Հեռ. +374 10 58 89 83 (ներքինը` 14)
Էլ.փոստ. sgalstyan@wwfcaucasus.org

Գեռա Ոսկանյան
Համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար
Հեռ. +374 10 58 89 83 (ներքինը` 14)
Էլ.փոստ. gvoskanyan@wwfcaucasus.org 
Ղեկավար կոմիտեի մասնակիցները
© WWF Հայաստան Enlarge
Ղեկավար կոմիտեի մասնակիցները
© WWF Հայաստան Enlarge
Ղեկավար կոմիտեի մասնակիցները
© WWF Հայաստան Enlarge
Ղեկավար կոմիտեի մասնակիցները
© WWF Հայաստան Enlarge
Ղեկավար կոմիտեի մասնակիցները
© WWF Հայաստան Enlarge

Subscribe to our mailing list

* indicates required