Ծրագրի տեսանելիությունը ապահովող փաթեթ | WWF

Ծրագրի տեսանելիությունը ապահովող փաթեթ

Posted on
13 August 2013
2013թ. հուլիսին WWF հայաստանյան մասնաճյուղը Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հարավային Կովկասի երկրներում անտառների տրանսֆորմացիայի միջոցով անտառային էկոհամակարգերի կայունության բարձրացում կլիմայի փոփոխության նկատմամբ» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում պատրաստել է տարբեր իրերից կազմված փաթեթ, որը ներառում է նոթատետր, գրիչ, բաժակ, կեպի և պանամա գլխարկներ, կտորե պայուսակ և վերնաշապիկ: Այս գործողությունը ծրագրի դոնորի տեսանելիությունը ապահովող գործողությունների շարքից է. բոլոր իրերի վրա առկա են Եվրամիության և WWF –ի տարբերանշանները: Փաթեթը արդեն սկսել է տրամադրվել շահագրգիռ կողմերի լայն շրջանակին` պետական և ոչ պետական կազմակերպություններին, ինչպես նաև ծրագրի իրականացմանը ներգրավված համայնքներին:

Ծրագիրը Հայաստանում իրականացվում է WWF հայաստանյան մասնաճյուղի կողմից և ուղղված է անտառների կայունության բարձրացմանը կլիմայի փոփոխության նկատմամբ: Ծրագրի ընդհանուր նպատակն է մեղմացնել կլիմայի փոփոխության ազդեցությունը և բարելավել կենսաբազմազանությունը, ինչպես նաև տեղի բնակչության ապրելամիջոցները: Ծրագրի երկու պիլոտային տարածքները (ընդհանուր 150 հա) գտնվում են “Հայանտառ” ՊՈԱԿ-ի Գուգարքի և Նոյեմբերյանի անտառտնտեսություններում` համապատասխանաբար Լոռու և Տավուշի մարզերում: Աշխատանքների արդյունքում դրանք կվերածվեն ավելի կայուն և բնականին մոտ անտառների:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել.

Սիրանուշ Գալստյան
Ծրագրի համակարգող
Հեռ. +374 10 54 61 56 (ներքինը` 14)
Էլ.փոստ. sgalstyan@wwfcaucasus.org

Գեռա Ոսկանյան
Համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար
Հեռ. +374 10 54 61 56 (ներքինը` 14)
Էլ.փոստ. gvoskanyan@wwfcaucasus.org 
Ծրագրի տեսանելիությունը ապահովող փաթեթ
© WWF Հայաստան
Նոթատետր և գրիչ
© WWF Հայաստան
Բաժակ
© WWF Հայաստան
Կեպի և պանամա գլխարկներ
© WWF Հայաստան
Կեպի և պանամա գլխարկներ
© WWF Հայաստան
Կտորե պայուսակ և վերնաշապիկ
© WWF Հայաստան