Այց դեպի Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագրի պիլոտային տարածք



Posted on 22 July 2013  | 
2013թ. հուլիսի 19-ին WWF հայաստանյան մասնաճյուղի կողմից կազմակերպվեց դաշտային այց դեպի Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հարավային Կովկասի երկրներում անտառների տրանսֆորմացիայի միջոցով անտառային էկոհամակարգերի կայունության բարձրացում կլիմայի փոփոխության նկատմամբ» տարածաշրջանային ծրագրի պիլոտային տարածքներից մեկը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Նոյեմբերյանի անտառտնտեսությունում (Տավուշի մարզ):

Այցի նպատակն էր ցուցադրել ծրագրով մինչև այժմ իրականացված դաշտային գործողությունները, ինչպես նաև տրամադրել տեղեկություններ ծրագրի ընթացիկ և պլանավորված գործողությունների մասին:

Այցին մասնակցեցին մոտ 30 ներկայացուցիչ պետական կառույցներից, միջազգային կազմակերպություններից և լրագրողներ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարարության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, ՀՀ բնապահպանության նախարարության «Զիկատար» բնապահպանական կենտրոն ՊՈԱԿ-ի, ՄԱԶԾ/ԳԷՀ ՓԴԾ-ի, FPWC Հայաստանի, Հայաստանի ծառատունկ հիմնադրամի, Էկոլուրի, Էկոնյուսի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառման մասնակիցները տեսան անտառի տրանսֆորմացիայի դաշտային գործողություններ: Ծրագրի անձնակազմը ներկայացրեց տեղեկություններ ծրագրի իրականացման ընթացքի, մինչև այժմ իրականացված գործողությունների և այլ առնչվող հարցերի վերաբերյալ: Տեղի ունեցան քննարկումներ, հնչեցվեցին հարցեր և տրվեցին պատասխաններ WWF հայաստանյան մասնաճյուղի անձնակազմի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների՝ ներառյալ գլխավոր անտառապետ պ-ն Ռուբեն Պետրոսյանի և Նոյեմբերյանի անտառտնտեսության տնօրեն պ-ն Վասիլ Չիլինգարյանի կողմից, քննարկումներին մասնակցեցին նաև դաշտի աշխատողները: Հարցազրույցներ անցկացվեցին համապատասխան ներկայացուցիչների հետ:

Ծրագիրը Հայաստանում իրականացվում է WWF հայաստանյան մասնաճյուղի կողմից և ուղղված է անտառների կայունության բարձրացմանը կլիմայի փոփոխության նկատմամբ: Ծրագրի ընդհանուր նպատակն է մեղմացնել կլիմայի փոփոխության ազդեցությունը և բարելավել կենսաբազմազանությունը, ինչպես նաև տեղի բնակչության ապրելամիջոցները: Ծրագրի երկու պիլոտային տարածքները (ընդհանուր 150 հա) գտնվում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի և Նոյեմբերյանի անտառտնտեսություններում` համապատասխանաբար Լոռու և Տավուշի մարզերում: Աշխատանքների արդյունքում դրանք կվերածվեն ավելի կայուն և բնականին մոտ անտառների: Տարածքների ցանկապատումն ավարտվել է 2012թ- ի վերջում: Անտառի տրանսֆորմացիայի գործողությունները սկսվել են 2012թ-ի աշնանը և կավարտվեն 2014թ-ի գարնանը: Դրանք իրականացվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել.

Սիրանուշ Գալստյան
Ծրագրի համակարգող
Հեռ. +374 10 54 61 56 (ներքինը` 15)
Էլ.փոստ. sgalstyan@wwfcaucasus.org

Գեռա Ոսկանյան
Համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար
Հեռ. +374 10 54 61 56 (ներքինը` 14)
Էլ.փոստ. gvoskanyan@wwfcaucasus.org
Ծրագրի համակարգող Սիրանուշ Գալստյանը ներկայացնում է ծրագրի արդյունքները մասնակիցներին
© WWF Հայաստան Enlarge
Ծրագրի պիլոտային տարածքում տնկված ծառ
© WWF Հայաստան Enlarge
Տեղեկատվական վահանակ ծրագրի պիլոտային տարածքում
© WWF Հայաստան Enlarge
Միջոցառման մասնակիցները
© WWF Հայաստան Enlarge
Միջոցառման մասնակիցները
© WWF Հայաստան Enlarge
Միջոցառման մասնակիցները
© WWF Հայաստան Enlarge
Դաշտային աշխատանք
© WWF Հայաստան Enlarge
Դաշտային աշխատանքներ
© WWF Հայաստան Enlarge
Հարցազրույց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ՝ Ռուբեն Պետրոսյանի հետ
© WWF Հայաստան Enlarge
Հարցազրույց ծրագրի համակարգող՝ Սիրանուշ Գալստյանի հետ
© WWF Հայաստան Enlarge

Subscribe to our mailing list

* indicates required