Ղեկավար կոմիտեի նիստ



Posted on 24 December 2012  | 
2012թ. դեկտեմբերի 21-ին WWF հայաստանյան մասնաճյուղի գրասենյակում կայացավ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հարավային Կովկասի երկրներում անտառների տրանսֆորմացիայի միջոցով անտառային էկոհամակարգերի կայունության բարձրացում կլիմայի փոփոխության նկատմամբ» տարածաշրջանային ծրագրի Ղեկավար կոմիտեի առաջին նիստը: Նիստին մասնակցեցին բարձրաստիճան պաշտոնյաներ ՀՀ Գյուղատնտեսության և Բնապահպանության նախարարություններից, ներառյալ “Հայանտառ” ՊՈԱԿ-ից, Կենսառեսուրսների կառավարման գործակալությունից և “Զիկատար” բնապահպանական կենտրոնից, ինչպես նաև ներկայացուցիչներ Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնից և “Էյ-Թի-Փի”- ից:

Ծրագրի համակարգողը ներկայացրեց ծրագրի առաջընթացը և պլանավորված գործողությունները: Քննարկվեցին հարցեր ծրագրի պիլոտային տարածքների, դաշտային գործողությունների, հանրության հետ կապված միջոցառումների և այլի վերաբերյալ, կատարվեցին առաջարկություններ Ղեկավար կոմիտեի անդամների կողմից, այդ թվում հետագա նմանատիպ ծրագրերի վերաբերյալ: Համաձայնություն ձեռք բերվեց, որպեսզի Ղեկավար կոմիտեի անդամները մասնակցեն 2013թ-ի գարնանը ծրագրի շրջանակներում կազմակերպվելիք այցելությանը պիլոտային տարածքներ, որին մասնակցելու են պաշտոնյաներ շահագրգիռ կազմակերպություններից և լրատվական միջոցներ:
Ղեկավար կոմիտեի անդամները
© WWF Հայաստան Enlarge
Ղեկավար կոմիտեի անդամները
© WWF Հայաստան Enlarge
Ղեկավար կոմիտեի անդամները
© WWF Հայաստան Enlarge

Subscribe to our mailing list

* indicates required