Անտառային սարքավորումների և գործիքների նվիրաբերություն «Հայանտառ» ՊՈԱԿ-ին
Ծրագիրը Հայաստանում իրականացվում է WWF հայաստանյան մասնաճյուղի կողմից և ուղղված է անտառների կայունության բարձրացմանը կլիմայի փոփոխության նպատմամբ: Ծրագրի ընդհանուր նպատակն է մեղմացնել կլիմայի փոփոխության ազդեցությունը և բարելավել կենսաբազմազանությունը, ինչպես նաև տեղի բնակչության ապրելամիջոցները: Ծրագրի երկու պիլոտային տարածքները (ընդհանուր 150 հա) գտնվում են “Հայանտառ” ՊՈԱԿ-ի Գուգարքի և Նոյեմբերյանի անտառտնտեսություններում` համապատասխանաբար Լոռու և Տավուշի մարզերում: Աշխատանքների արդյունքում դրանք կվերածվեն ավելի կայուն և բնականին մոտ անտառների: Տարածքների ցանկապատումն ավարտվել է: Անտառի տրանսֆորմացիայի գործողությունները սկսվել են 2012թ-ի աշնանը և կավարտվեն 2014թ-ի գարնանը:



Comments
blog comments powered by Disqus